Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ այցելել է Քոչարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ այցելել է Քոչարյանին

17:18 15.07.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կոչը, խոսել է նրանցից Հայկ Ալումյանի հետ ու պայմանավորվել է, որ դիրքորոշում կհայտնի, երբ գրավոր ստանա կոչն ու բոլոր հիմնավորումները։ Այս մասին Թաթոյանն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։

Թաթոյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումից հետո կրկին այցելել է նրան։ Պաշտպանը դժվարացավ ասել կոնկրետ օրը, բայց նշեց, որ այցը վերջերս էր։ Խոսակցության բովանդակությունը Թաթոյանը չմանրամասնեց, բայց ասաց, որ այցի նպատակը եղել է կալանավորի պահման պայմաններին ծանոթանալը։

Հարցին, թե ինչպիսին էին պահման պայմանները, Թաթոյանը պատասխանել է, որ Քոչարյանը դժգոհություն չի ներկայացրել պահման պայմանների վերաբերյալ՝ «նույն վիճակն է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ում

19:06 24.06.2025

«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ում

Երևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերը

19:00 24.06.2025

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...

Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր

18:52 24.06.2025

Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության […] ...

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

18:45 24.06.2025

Արսեն Հովհաննիսյանը՝ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ

Արսեն Հովհաննիսյանը նշանակվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը»,- նշված է հայտարարության մեջ: Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ  Գյումրիի «Շիրակը» դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր: Մինչև այս նա զբաղեցնում էր «Շիրակի» […] ...

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

18:39 24.06.2025

Հրդեհ Ջրվեժ թաղամասում

Հունիսի 24-ին, ժամը 13:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: ...

SHANTNEWS

18:00 24.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP