13:08 18.11.2017
2017 թվականի մարտին ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանում NAZ-Lifan մեքենաների արտադրությունը կանգնել է, սակայն օրեր անց պաշտոնապես հերքվեց լուրը: Նոյեմբերին այդ լուրերը կրկին սկսեցին շրջանառվել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Razm.info-ի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայության հոկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 30 մարդատար մեքենա, ինչը չնչին թիվ է տարեկան 5000 մեքենա արտադրելու հզորություն ունեցող գործարանի համար։ Սրան էլ ի պատասխան՝ NAZ-Lifan-ի սալոնի փոխտնօրեն Փոլադ Սադիքովը նշել է, որ գործարանի աշխատանքում «նկատելի է արտադրական տեմպերի նվազում», որը բացատրել է գնորդների սակավությամբ։ Դեռևս 2015–16 թթ. արտադրված մեքենաների մի մասը շարունակում է մնալ գործարանում։
2009 թվականի մայիսին Պեկինում կայացած չին-ադրբեջանական գործարար համաժողովի շրջանակներում չինական Lifan ընկերության և Նախիջևանի ավտոմոբիլային գործարանի միջև ստորագրվում է համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է Նախիջևանում Lifan մակնիշի մեքենայի հավաքում NAZ-Lifan անվանումով։ Նախիջևանի ավտոմոբիլային գործարանը հանձնվում է շահագործման 2010 թվականի հունվարի 11-ին:
50 աշխատող ունեցող գործարանում հնարավոր է հավաքել NAZ-Lifan 720, NAZ-Lifan 820 (premium), NAZ-Lifan 620, NAZ-Lifan 630» (sedan), NAZ-Lifan X50 և X60 (SUV), NAZ-Lifan 320 և 330 (Mini) մոդելները: Ավտոմասերը ներկրվում են Չինաստանից։ Մեքենաների վաճառքի գինը սկսվում է 4700 դոլարից:
2010 թվականին գործարանն արտադրել է 489 մեքենա: 2013 թվականին դրանց թիվը հասել է 567-ի, սակայն Ադրբեջանում ՌԴ առևտրային ներկայացուցչության տարեկան հաշվետվություններում նշվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 424 թեթև մարդատար։ Վերջին տարիներին Արդբեջանում մեքենաների արտադրանքի ծավալն անկում է ապրել, և չինական կողմը մտածում է գործարքը կասեցնելու մասին:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...