«Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+12.09 oC

«Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները

10:17 17.07.2019

Երևան է ժամանել «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, որը հուլիսի 16-19-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կձայնագրի Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։

Ջոն Տեր-Թադևոսյանը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, ում արվեստը, սակայն, քիչ հայտնի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն Տեր-Թադևոսյանի 1-ին և 2-րդ սիմֆոնիաները և նախատեսում է 2-րդ սիմֆոնիան ներկայացնել 2020 թվականի եվրոպական շրջագայության ընթացքում՝ Եվրոպայի լավագույն 8 համերգասրահներում, ինչը հայ կոմպոզիտորական արվեստի համար մեծ ձեռքբերում է։

Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիան, որ կոչվում է «Մարդու ճակատագիրը», հեղինակը գրել է Միխայիլ Շոլոխովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Այն կարող է մրցել 20-րդ դարի եվրոպացի շատ կոմպոզիտորների լավագույն սիմֆոնիաների հետ։ Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձում է վեր հանել մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում, սակայն հանրությանը ծանոթ չեն։

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների մեծ մասի ձայնագրությունները կատարվել են 1970-ական թվականներին, և դրանց որակը չի համապատասխանում այսօրվա ձայնագրման տեխնոլոգիական չափանիշներին։ Ուստի աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկի՝ Քրիստոֆեր Ալդերի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մեծ իրադարձություն է մեր երաժշտական կյանքի համար։

Կատարված ձայնագրությունները հետագայում թողարկվելու են հայտնի երաժշտական պիտակների ներքո։

Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների հետ։ Նա ժամանակակից երաժշտության մեծ գիտակ է, ձայնագրել է եվրոպացի ժամանակակից կոմպոզիտորների շատ գործեր։ Նրա մասնակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանալու է ապահովել ձայնագրությունների բարձր որակ, ինչը թույլ կտա, որպեսզի լավագույն երաժշտական պիտակները թողարկեն դրանք։ Քրիստոֆեր Ալդերը մանրակրկիտ գեղարվեստական աշխատանք է կատարել մինչ Հայաստան ժամանելը. նա նվագախմբից պահանջել է մեծ քանակությամբ ինֆորմացիա կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների, պարտիտուրների մասին։ Նա մեծ ուշադրություն է դարձնում նաև տեխնիկական խնդիրներին, նվագախմբի շարվածքի ձևաչափերին, ինչը կօգնի արդյունքում ունենալ լավագույն ձայնագրություն։

Նշենք, որ վերջին ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Քրիստոֆեր Ալդերը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են համատեղ ձայնագրություններ։ Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել են Արամ Խաչատրյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։

Քրիստոֆեր Ալդերի հայաստանյան այցը և հայկական սիմֆոնիաների ձայնագրությունները հնարավոր է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP