30 կգ նիհարելը «դժվարացրել էր» անձնագիր ստանալը. Բիչախչյանը՝ անձի նույնականացման գործընթացի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

30 կգ նիհարելը «դժվարացրել էր» անձնագիր ստանալը. Բիչախչյանը՝ անձի նույնականացման գործընթացի մասին

15:35 17.07.2019

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է անձի նույնականացման գործընթացին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ասաց, որ երբ անձը գնում է անձնագիր ստանալու, տեղում անզեն աչքով նույնականացում է կատարվում՝ նախկին անձնագրի լուսանկարի և դիմած անձի դեմքի:

«Եթե անգամ մի քանի տարի է անցած լինում, մեր աշխատակիցներն այնքան մասնագիտացած են, որ հնարավոր է նույնականացում ապահովել անմիջապես տեղում: Եթե գործնականում խնդիրներ են առաջանում, անկախ՝ դա պլաստիկ վիրահատություն է, թե, ասենք, ֆիզիկական ներգործությունների արդյունքում  հնարավոր չլինի անձի նույնականացումը, ենթադրենք, ապահովել, այստեղ արդեն կիրառվում են վարչարարական այլ մեթոդներ, օրինակ՝ լուսանկարներն ուղարկվում են փորձաքննության՝ պարզելու՝ արդյո՞ք լուսանկարում պատկերվածները նույն անձի՞նք են, թե՞ ոչ»,- ասաց նա:

Բիչախչյանն անդրադարձավ նաև այն դեպքերին, երբ, օրինակ, աղջիկները կատարում են պլաստիկ վիրահատություն: Նրա խոսքով՝ հիմնականում ձևախեղումն այնքան չէ, որ խնդիր առաջանա, բայց եթե այլ հետևանքներ է ունենում վիրահատությունը, դեմքը ձևափոխվում է, ուռչում ու ընդհանրապես հնարավոր չի լինում նույնականացնել, դա իրականացվում է փորձաքննության եղանակով:

«Դեպքերը այնքան քիչ են պրակտիկայում, մի քանի տարին մեկ: Իմ պրակտիկ աշխատանքի ընթացքում շատ դեպքեր տեղի չեն ունենում: Մյուս խնդիրն այն է, որ գործնականում լինում են դեպքեր, երբ զույգ եղբայրներ, քույրեր, հորեղբոր տղաներ-աղջիկներ, մերձավոր ազգականներ այնքան նման են իրար, որ թույլ են տալիս չարաշահումներ: Դրա համար մենք զգուշացնում եք, որ նման քայլի չդիմեն, միևնույն է՝ մի օր իրական անձնագիր կրող անձը ներկայանալու է անձնագիր ստանալու, այդ պարագայում առաջ կգա պատասխանատվություն: Մենք նյութեր ենք նախապատրաստում և ընթացք տալիս՝ անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց նա:

Վարչության պետն ասաց, որ նույնականացումն ապահովելու համար կարող է խնդիր առաջանալ նաև այն դեպքում, երբ անձն իր մի անձնագիրը ստացել է 2005 թ., մյուսը՝ 2015 թ.: Նրա խոսքով՝ երկար ժամանակ անցնելու պարագայում անձնագրայինի աշխատակիցը կարող է ողջամիտ կասկած ունենալ, որ այդքան տարիներ հետո անձի դեմքը կարող է որոշակի ձևով փոխված լինել, և հնարավոր չլինի նույնականացում ապահովել: Այստեղ, ըստ Բիչախչյանի, օգնության է հասնում բիոմետրիկ անձնագրի համակարգի ներդրումն ամբողջ ծավալով: Նա հիշեցրեց՝ նույնականացման քարտերի և բիոմետրիկ անձնագրերի համակարգը լրիվ ներդրվեց, հին նմուշի անձնագրերը աստիճանաբար շրջանառությունից դուրս եկան, և այդ համակարգի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց անվտանգ փաստաթղթային համակարգ ունենալն է:

«Հաճախ քաղաքացիները հարց են տալիս՝ ինչո՞վ է պայմանավորված այս համակարգի ներդրումը: Նախ՝ ես ներկայանում եմ նույնականացման քարտ կամ բիոմետրիկ անձնագիր ստանալու: Մի քանի բիոմետրիկ տվյալ կա. անձի դեմքն է համարվում բիոմետրիկ անհատական տվյալ, լուսանկարվելով՝ բազայում պահպանվում է անձի լուսանկարը՝ բիոմետրիկ տվյալը, նաև մատնադրոշմները: Եթե հաջորդ անգամ մեկ այլ անձ գա, փորձի իմ փոխարեն իմ տվյալներով անձնագիր ստանալ, այդ պարագայում հնարավոր չի լինի նույնականացումը: Բազան պարզապես թույլ չի տա շարունակել գործողությունը. արգելք է տալու և թույլ չի տալու՝ անձնագիրը տպագրվի, որովհետև իմ տվյալներով անձնագիր փաստաթուղթ ստանալու համար ներկայացել է մեկ այլ անձ»,- ասաց Բիչախչյանը:

Էլեկտրոնային փաստաթղթային համակարգի առավելություններից ամենակարևորն, ըստ վարչության պետի, նաև դա է՝ հնարավոր չի լինում անձին թույլ տալ մեկ այլ անձի փոխարեն անձնագիր ստանալու. նույնականացումը կատարվում է և դեմքով, և մատնադրոշմով: Նա վստահեցրեց՝ շատ կարճ ժամանակում վերջնականապես կլուծվի այս հարցը, ամբողջ ծավալով անցում կատարելու պարագայում կունենանք արդեն առավել պաշտպանված փաստաթղթային համակարգ: Բիչախչյանը, սակայն, նշեց՝ պրակտիկայում այդքան մեծ չեն նույնականացման հետ կապված խնդիրները. եթե մարդիկ, միևնույն է, դիմում են չարաշահումների, որոշ ժամանակ անց այդ իրավախախտումը բացահայտվում է:

Հարցին՝ կա՞ն դեպքեր, երբ նույնականացման գործընթացով բացահայտվում են հանցագործություններ կամ իրավապահներից թաքնվելու դեպքեր, նա պատասխանեց.

«Եղել է, շատ են դեպքեր եղել, երբ մեկ անձը մեկ այլ անձի փոխարեն դիմել է, շատ նման են եղել, դիմել է փաստաթուղթ ստանալու համար, հետագայում անձնագրային ծառայության աշխատակցի աշխատանքի շնորհիվ կամ այլ օպերատիվ ճանապարհներով ձեռք բերված ինֆորմացիայի շնորհիվ բացահայտվել են նշված իրավախախտումները, մենք անմիջապես նյութերը նախապատրաստել ենք և ուղարկել ենք համապատասխան վարույթով հարցը, խնդիրը վերջնական լուծում տալու համար»:

Բիչախչյանը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ իրական անձնագրի տերը չի դիմել անձնագիր ստանալու համար, այլ անձ է դիմել, ստացել, հետագայում, որոշակի տարիներ անց, իրական անձնագրի տերը ներկայանում է, և այդտեղ է բացահայտվում, այսինքն՝ տարբեր են իրավիճակները, և դրանք հիմնականում վարույթի ընթացքում բացահայտվում են:

«Հնարավոր է նաև լինի իրավիճակ, որ անձի դեմքը չափից շատ ձևափոխված լինի: Օրինակ, պրակտիկայում եղել է դեպք, երբ մի 5-6 տարվա տարբերությամբ, սակայն այն աստիճան էր դեմքով ու ընդհանրապես ֆիզիկապես անձը նիհարել՝ 30-40 կգ քաշ էր գցել, որ շատ մեծ դժվարությամբ հնարավոր եղավ նույնականացում անել: Ճիշտ է՝ փորձաքննության չուղարկեցինք, բայց դեմքի նույնականացումը մի կերպ կարողացանք ապահովել»,- ասաց նա:

Հարցին՝ լինո՞ւմ են դեպքեր, երբ նույնականացման գործընթացում առկա խնդիրների պատճառով անձնագրի տրամադրումը մերժում են, նա պատասխանեց, որ անձնագիր տալը չեն մերժում, այլ ուղարկում են փորձաքննության. եթե փորձաքննությամբ հաստատվում է, որ նույն անձն է, տրամադրում են անձնագիր, եթե չի հաստատվում, կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար համապատասխան վարույթ հարուցելու համար ուղարկում են նյութերը իրավասու մարմին, բայց պրակտիկայում, ըստ Բիչախչյանի, շատ քիչ են լինում նման դեպքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

13:08 15.06.2025

ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած

Հունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

13:00 15.06.2025

Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակ

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

12:35 15.06.2025

Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը

Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

BACK_TO_TOP