Բարեփոխումներ ճառագայթային բուժման ծառայությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Բարեփոխումներ ճառագայթային բուժման ծառայությունում

13:57 17.07.2019

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.

1. Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով:

Պետք է նշել նաև, որ նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով), այն էլ միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց, բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և մինչև 7 տարեկան երեխաների համար:

2. Ներկա բարեփոխումներից հետո հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:

3. Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում՝ VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես` առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը 7 տարեկանից բարձրացել է մինչև 18:

4. Պետք է նշել նաև, որ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց համար պետական պատվերով անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընդգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝ մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով բուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից դարձել է 18800 ՀՀ դրամ:

Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի որակի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

11:57 25.06.2025

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

BACK_TO_TOP