15:13 17.07.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը հանրապետության տարածքում:
Ըստ այդմ՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-2 5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով
Իսկ Երևան քաղաքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ-ը ներկայացնում է նաև տվյալներ ՀՀ գետերի, լճերի, ջրամբարների, Սևանա լճի վերաբերյալ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2019 թ. խաղողի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 11 տ:
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...