18:00 18.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:
Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, ծեծի 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի 3-ական, խուլիգանության, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի անզգուշությամբ վնասման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնության սպառնալիք, փաստաթղթի կեղծիքի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ինքնիրավչության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժած13:00 15.06.2025
Իսրայելի օդային տարածքը մնում է ամբողջությամբ փակԻսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման […] ...
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...