Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

13:12 18.07.2019

ՀՀ աշխատանքների և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Մենք կարևորում ենք այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց միջոցով հնարավորություն կունենանք ոլորտում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։ Առաջին օրենսդրական նախաձեռնությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից է բխում, որի մասին բազմիցս խոսել ենք։ Բայց, որպեսզի այս փոփոխությունը կարողանանք իրականացնել, մեզ անհրաժեշտ է նոր օրենք և օրենսդրական հենքի ապահովում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր երեք հարց, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին:

Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը.

«Հույս ունեմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում հիմնովին կփոխվի ԲՍՓ համակարգը: Այս պահին գործող կայուն հանձնաժողովները, որոնք գործում են տարբեր համայնքներում, լինելու են ընտրովի, ամեն շաբաթվա տրամաբանությամբ, իսկ բուժատեխնիկական հանձնաժողովը դառնալու է մշտական: Կարող եմ փաստել նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրերի միջոցով տրվող աջակցող սարքերի տրամադրման գործընթացն արձանագրել է բավականին լավ արդյունքներ»,- մանրամասնել է պարոն Գասպարյանը:

Նիստի մասնակիցներին նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Գործող օրենսդրության մասին խոսելուց հետո Ա. Հակոբյանը մանրամասնել է ներկայացվող օրենքի նպատակը, օգտագործվող հիմնական հասկացությունները:

Հիմքում ունենալով մարդու հիմնարար իրավունքները՝ օրենքը նպատակ ունի ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգ և ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայությունների մատուցման իրավական հիմքեր: Օրենքում ներկայացված է նաև ֆունկցիոնալության գնահատման մոդելը, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության աստիճանի, գործունեության ու մասնակցության, միջավայրային գործոնների ունեցած ազդեցության գնահատումն է: Մոդելի ներդրմամբ կբարձրանա հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը և անձին կմատուցվի այդ գնահատման հիման վրա անհրաժեշտ ծառայությունները:

Նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեռևս 2013 թ. ստեղծված փաստաթուղթը բազմաթիվ հանրային քննարկումների փուլեր է անցել և ուներ վերանայման կարիք:

Ըստ բանախոսի՝ օրենքի հիմնական դրույթները մնացել են անփոփոխ, սակայն ավելացել են նորերը՝ համալիր և տարեկան ծրագրեր, պաշտպանության համակարգի ներդրում, ազգային հանձնաժողովի գործունեություն, մատչելիություն և համընդհանուր դիզայն, խտրականության արգելք, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի իրացում, խելամիտ հարմարեցումներ:

Փորձագետի կարծիքով՝ օրենքի ընդունումից հետո կլուծվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես, կարգելվի «հաշմանդամության հիմքով խտրականությունը», այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ, որոնց չկատարման դեպքում կկատարվի մասհանում, հիմքեր կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց մասին վիճակագրական տվյալների մշակման համակարգի բարելավման համար:

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ մասնակիցներն արտահայտել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

Նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները, ընդգծել է միջգերատեսչական համագործակցության կարևորությունը անձի կարիքների համակողմանի գնահատման հիման վրա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը ապահովելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

15:48 25.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

15:15 25.06.2025

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, […] ...

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

15:11 25.06.2025

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ […] ...

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

15:07 25.06.2025

Թրամփը հաստատել է Զելենսկու հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կհանդիպի, կքննարկվեն Ուկրաինայի առջև ծառացած դժվարությունները։ «Մենք կքննարկենք այն դժվարությունները, որոնց նա բախվում է։ Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք Ուկրաինայի հարցը», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

BACK_TO_TOP