ԱՄՆ-ը կրակել է ինքն իր ոտքին. Զարիֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ը կրակել է ինքն իր ոտքին. Զարիֆ

14:34 18.07.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի նկատմամբ: Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միակողմանի պատժամիջոցներն ուղղակի թիրախավորում են «անմեղ քաղաքացիներին՝ անօրինական քաղաքական նպատակների հասնելու համար»:

Իսկ Bloomberg-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ միջուկային ծրագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը «ոտքից կրակել է ինքն իրեն»:

Լարվածությունը մեղմացնելու պատասխանատվությունը դրված է Թրամփի վրա, այլապես 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վերանայումը կհետաձգվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SpaceX-ը հաջողությամբ տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռը

09:54 09.05.2024

SpaceX-ը հաջողությամբ տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռը

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մայիսի 8-ին հայտարարել է Starlink-ի 23 արբանյակներով Falcon 9 հրթիռի հաջող արձակման մասին։ Մեկնարկը տեղի է ունեցել Ֆլորիդայում և ուղիղ եթերով հեռարձակվել է ընկերության կայքում և սոցիալական ցանցերում։ SpaceX-ը հայտնել է, որ հրթիռակիրը արձակվել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից Արևելյան ափի ժամանակով 14:42-ին: Falcon 9-ի առաջին աստիճանը երրորդ […] ...

Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

09:30 09.05.2024

Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.361 միլիոն բարելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության հաղորդագրությանը, տեղեկացնում է Интерфакс-ը: Միաժամանակ, բենզինի պաշարներն ավելացել են 915, իսկ թորած վառելիքինը՝ 560 հազար բարելով։ Դա անակնկալ էր Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետների համար, որոնք ակնկալում էին, որ վառելիքի նշված տեսակների պաշարները միջինում կկրճատվեն համապատասխանաբար […] ...

Հարավային Կորեան կստեղծի ծնելիության բարձրացման նախարարություն

09:15 09.05.2024

Հարավային Կորեան կստեղծի ծնելիության բարձրացման նախարարություն

Հարավային Կորեան նախատեսում է ստեղծել ցածր ծնելիության դեմ պայքարի նախարարություն։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը, հայտնում է NDTV-ն։ «Ես խորհրդարանին խնդրում եմ համագործակցություն՝ վերանայելու կառավարության կազմակերպությունը՝ ծնելիության ցածր մակարդակի դեմ պայքարի նախարարություն ստեղծելու համար»,-ասել է նա ժողովրդին ուղղված ուղիղ ուղերձում: Հարավային Կորեայում ծնելիության մակարդակը նկատելիորեն նվազել է վերջին տարիներին, չնայած այն […] ...

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

08:53 09.05.2024

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է մեկ տարով երկարաձգել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին տեղեկություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Փաստաթղթում ասվում է, որ սիրիական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ «քիմիական զենքի հետ կապված» և ահաբեկչական կազմակերպություններին ենթադրյալ աջակցությունը, շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը […] ...

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը խոստովանել է ընտրություններում իր պարտությունը

08:42 09.05.2024

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը խոստովանել է ընտրություններում իր պարտությունը

Հյուսիսային Մակեդոնիայի ներկայիս ղեկավար Ստևո Պենդարովսկին ընդունել է իր պարտությունը երկրում ընթացող ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերջին տվյալներով՝ քվեաթերթիկների 74,89%-ը մշակելուց հետո Պենդարովսկին ստացել է ձայների ընդամենը 29,31%-ը, մինչդեռ ամենամեծ ընդդիմադիր՝ VMRO-DPMNE (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Դեմոկրատական ​​կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության) թեկնածու Գորդանա Սիլյանովսկա- Դավկովան՝ 64,70%։ Նախագահական ընտրություններին զուգահեռ տեղի […] ...

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Սեուլը չի ​​պատրաստվում զենք մատակարարել Կիեւին

08:32 09.05.2024

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ Սեուլը չի ​​պատրաստվում զենք մատակարարել Կիեւին

Հարավային Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Ուկրաինային զենք չտրամադրելու սկզբունքին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Մենք ոչ մի տեղ հարձակողական մահաբեր զենք չենք մատակարարում, մենք հաստատակամորեն հավատարիմ ենք այս դիրքորոշմանը Ուկրաինային տրամադրվող օգնության հարցում»,-ընդգծել է Յուն Սեոկ Յոլը: Նա մամուլի ասուլիս է հրավիրել՝ նշելու նախագահի պաշտոնում […] ...

BACK_TO_TOP