Պուտինը փոքրիկ տղային խոստացել է վերահսկել մանկապարտեզի վերանորոգումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Պուտինը փոքրիկ տղային խոստացել է վերահսկել մանկապարտեզի վերանորոգումը

17:20 19.07.2019

Տղային, ում տունն ու մանկապարտեզն ավերվել են Իրկուտսկի շրջանի ջրհեղեղի հետևանքով, Վլադիմիր Պուտինը խոստացել է հետևողական լինել ենթակառուցվածքների վերականգնման հարցում, այս մասին գրում է РИА Новости-ն:
Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը ժամանել է քաղաքի թիվ 28 հատուկ գիշերօթիկ դպրոցի շենք, որտեղ ստուգել է բժշկական կետը:
Այնուհետ նա այցելել է սենյակներից մեկում ապրող երեք տուժածներին:
Այնտեղ Պուտինը շփվել է տղայի՝ Մատվեյ Սաֆրոնովի հետ, որի տունն ավերվել է ջրհեղեղից:
Երեխան պատմել է, որ ինքը 6 տարեկան է և սեպտեմբերի 1-ից կգնա մանկապարտեզ, որը նորոգում են հեղեղումներից հետո:
«Ես կփորձեմ նորից գալ այստեղ: Ես քեզ խոստանում եմ: Անպայման նորից կգամ և ձեզ ցույց կտամ՝ ինչպես են մանկապարտեզներն ու դպրոցները վերականգնվում»,- պատասխանել է Պուտինը:
Այնուհետ նախագահը զրուցել է Մատվեյի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է պատրաստվում դպրոց գնալուն, կարողանո՞ւմ է հաշվել: Տղան պատասխանել է, որ գիտի թվերը մինչև «հազար և միլիոն հազար», իսկ բյուջեում «7 հազար փող ունի»:
«Չգիտեմ՝ դա բավարա՞ր է, ինձ թվում է, բավարար չէ»,- ասել է նախագահը:
Նա նաև Սաֆրոնովների ընտանիքին, որ սպասում է նոր բնակարանի, խորհուրդ է տվել մեկնել հանգստի:
Իրկուտսկի շրջանում ջրհեղեղն ընդգրկել է 7 շրջանի 107 բնակավայր, մահացել էր 25 մարդ, 38 հազարը տուժել էր, 7-ը համարվում են անհայտ կորած:
Աղետի գոտում են հայտնվել շուրջ 11 հազար տներ, նրանցից 3500-ը վերականգնման ենթակա չէ: Ավերվել են 11 կամուրջներ, 48 ճանապարհներ շարքից դուրս են եկել: Նշանակալի վնաս է հասցվել առողջապահական, կրթական ու մշակութային օբյեկտներին:
Հիմա մասնագետները գնահատում են վնասները, շրջանների շատ բնակիչներ ստացել են նախնական օժանդակություն, մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջաններ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

18:35 15.06.2025

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

18:22 15.06.2025

Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերին

Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:15 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

BACK_TO_TOP