20:00 19.07.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և, ըստ էության, քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N զորամասի հրամանատար Ա.Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը 2018 թվականի փետրվար ամսին զորամասի սպաներ Ա.Բ.-ի, Խ.Չ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Ս.-ի և Է.Գ.-ի միջոցով կազմակերպել է զորամասին հատկացված դիզելային վառելիքի վատնումը և նրանց դրդել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ագրեգատների աշխատանքային թերթիկներում կատարել կեղծ գրառումներ, իբր նշված ագրեգատների շարժիչները շահագործվել են ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, որին վերջիններս համաձայնել են։ Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք և իրացվել։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար N զորամասի հրամանատար Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Սպա Ա.Ս.-ին և ավագ ենթասպա Է.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Սպաներ Ա.Բ.-ին, Խ.Չ.-ին և Ա.Հ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Սերժանտ Հ.Ա.-ին և շարքային Կ.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Առաջադրված մեղադրանքներում բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...