20:29 19.07.2019
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով կրկնակի, համալիր փորձաքննություն է նշանակվել: Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, նման որոշում դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացրել է սույն գործով դատական նիստի ժամանակ՝ բավարարելով պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը:
Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանը մանրամասնել է, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական և դատաքիմիական փորձաքննություն, սակայն արդյունքները չեն համապատասխանել քրեական գործով ձեռք բերված նյութերին և ապացույցներին, հակասել են:
«Առկա են էական հակասություններ, մասնավորապես, ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքնայի վրա կրակվել է ձախ կողմից, մինչդեռ ավտոմեքենայի աջ կողմին դրսից ներս ուղղությամբ առկա են կրակոցների հետքեր։ Ողջ նախաքննության ընթացքում որևէ կերպ չի պատճառաբանվել, թե ինչպես կարող էին պատճառվել այդ վնասվածքները: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա և հակառակը, այսինքն՝ նաև համադրման խնդիր ունեինք»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Այսպիսով՝ փորձագետներին առաջադրվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ավտոմեքենայի աջ մասին առկա երկու վնասվածքներն առաջանալու ժամանակ կրակողը ավտոմեքենայից ի՞նչ հեռավորության վրա է գտնվել, աջ մասին կրակոցներ արձակելու պահին ավտոմեքենան ճանապարհի ո՞ր հատվածում է գտնվել, կանգնած դիրքո՞ւմ, թե՞ շարժման մեջ, հնարավո՞ր էր արդյոք, որ պիջակի վրա առկա վնասվածքների առկայության պայմաններում Սուրիկ Խաչատրյանի մարմնի վրա չառաջանային մարմնական վնասվածքներ, ըստ ավտոմեքենայում իրենց գտնվելու դիրքերի՝ Ս.Խաչատրյանը և մյուսները կարո՞ղ էին արդյոք չվնասվել ավտոմեքենայի վրա արձակված 18 կրակոցներից, և եթե այո, ապա՝ ի՞նչ հիմնավորմամբ:
Պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասել է, որ մինչ այս միջնորդությունը՝ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ սույն գործով դատավորը փոխվել էր և գործը մակագրվել Նապոլեոն Օհանյանին: Որպես ինքնաբացարկի հիմք՝ պաշտպանը նշել է այն հանգամանքը, որ նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը երկար տարիներ Սյունիքի մարզում աշխատել է որպես դատավոր այն ժամանակահատվածում, երբ մարզպետի աթոռին Սուրիկ Խաչատրյանն էր:
Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...