Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

11:52 21.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների և երկրների բարեկամության ևս մեկ դրսևորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

11:46 12.05.2024

Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

Երևանում. Կարմիր բլուր Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

11:20 12.05.2024

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:     ...

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

23:06 11.05.2024

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […] ...

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

22:19 11.05.2024

Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը

Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վահագն Խաչատուրյանն ու Փասադենայի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները

21:25 11.05.2024

Վահագն Խաչատուրյանն ու Փասադենայի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս […] ...

BACK_TO_TOP