16:07 21.11.2017
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից:
Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն, ով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Կառլեն Ղազարյանն է, մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, որտեղ էլ ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն:
Զորացրվելուց հետո՝ 2017 թ.-ի օգոստոսի 28-ին, Կառլեն Ղազարյանը դիմում է ներկայացրել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում վերականգնելու նպատակով, ինչին ի պատասխան՝ վերջինիս տեղեկացրել են, որ համալսարանում գործող կարգի համաձայն՝ ուսանողը վերականգնվում է կիսամյակային վարձը վճարելուց հետո:
Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, Կառլեն Ղազարյանը կրկին դիմել է ԵՊՀ՝ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների տրամադրվող զեղչից օգտվելու համար:
Հոկտեմբերի 16-ին ռեկտորատի նիստի ընթացքում որոշվել է 30%-ի չափով զեղչել Կառլեն Ղազարյանի ուսման վարձը:
Անհասկանալի է, թե ինչու են այդ ընթացքում Կառլեն Ղազարյանը և նրա մայրը դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և նշել, որ ԵՊՀ-ն հրաժարվում է տրամադրել ուսման վարձի զեղչ: Մեկ ամիս անց նրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով ապատեղեկատվություն են տարածել՝ շահարկելով 2016 թ.-ի ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների փաստը, որին Կառլեն Ղազարյանը չի մասնակցել (ըստ զինգրքույկում առկա նշագրման): Կառլեն Ղազարյանը ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն, որի համար էլ օգտվել է նախատեսված զեղչից:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...