Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառը. նրան դանակահարել են, իսկ ավտոմեքենան հափշտակել․ «Փաստինֆո» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառը. նրան դանակահարել են, իսկ ավտոմեքենան հափշտակել․ «Փաստինֆո»

23:52 24.07.2019

Երևանում՝ Նաիրիտ գործարանի մոտ, ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառուհին։

Երկու երիտասարդ մոտեցել են փողոցում կանգնած՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը ու պայմանավորվել սեռական հարաբերության գնի շուրջ։ Այնուհետև տղաները նստել են մարմնավաճառի կողմից շահագործվող «Նիսսան Մարչ 1.2 Լ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկը առջևի աջ նստատեղին, իսկ մյուսը՝  վարորդի հետնամասի նստատեղին և ուղևորվել հյուրանոցի ուղղությամբ։ Հասնելով նախատեսված վայրը՝ մարմնավաճառը փորձել է ավտոմեքենան կայանել, որի ժամանակ տղաներից մեկն իր մոտ գտնվող պարանը գցել է նրա պարանոցին և ձգել, իսկ մյուսը ծալովի դանակով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին և պահանջել նշված ավտոմեքենան:

Չարագործներն այնուհետև հարվածել են կնոջ գլխին,  քաշելով նրան տեղափոխել սրահի հետնամաս, ու դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Դրանից հետո նստել են  ավտոմեքենան և իրենք վարել այն։ Հասնելով Երևան քաղաքի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկ՝ կարմիր լուսացույցի տակ ավտոմեքենան կանգնել է, որի ժամանակ դանակահարված մարմնավաճառն իրեն դուրս է նետել մեքենայից, իսկ նրանք դիմել են փախուստի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարմնավաճառի վրա հարձակում գործած անձանց ինքնությունը պարզվել է, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, երկուսն էլ կալանավորվել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP