Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+28.09 oC

Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին

16:32 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։

Դեպքի հետ կապված՝  SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով:

«Մի կողմը պնդում է, որ գումարային խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ օդանավի բացակայության հարցն է: Քանի որ գործարքը կատարվում է Հայաստան-Եգիպտոսում այլ գործակալ-ավիաընկերություն եռակողմ գործարքի չափանիշով, ապա պետք է 3-ը միասին լինեն, որպեսզի ամեն բան հասկացվի»:

Քաղավիացիայի կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին՝ չկա նման բան, որ չվերթն ընդհանրապես չի լինելու, կամ հետագա չվերթները վտանգված են:

Այն հարցին, թե արդյո՞ք տեղեկություն կա՝ ուղևորները փոխհատուցում ստանալո՞ւ են, թե՞ ոչ, մեզ պատասխանեցին.

«Դեռ կանոնակարգվում է, քաղաքացիները կարող են դիմել համապատասխան մարմիններին, այդ հարցի լուծումը մեր տիրույթում չէ: Մեր տիրույթում է թռիչքների անվտանգության ապահովումը, կոմերցիոն հատվածը, ավիաընկերության և քաղաքացու միջև հարաբերությունները: Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ քաղաքացիների սլոթները վաղվա համար արդեն օդանավակայանում հաստատել են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

19:56 29.04.2024

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և ողջունել Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը: Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Այս և այլ թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

19:20 29.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին: Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

18:25 29.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

17:25 29.04.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է […] ...

BACK_TO_TOP