21:37 21.11.2017
ՌԴ «Զվեզդա» հեռուստաալիքը նախօրեին անդրադարձել էր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը և ներկայացրել դա իբրև թշնամանք և հակառուսական քայլ: Ավելին, հաղորդավարուհին վարկաբեկիչ ձևակերպումներ էր թույլ տվել Գարեգին Նժդեհի ու Հայաստանի հանրապետական կուսակցության զինանշանի հասցեին: Հաղորդման հեռարձակումից ընդամենը մի քանի ժամ հետո տեսանյութը հեռացվել է հեռուստաալիքի յութուբյան պաշտոնական ալիքից, դրանով, սակայն, Հայաստանի հասարակական շրջանակներում դժգոհությունները չէին թուլացել: «Շանթ»-ին այսօր հայտնի է դարձել, որ հեռուստաալիքի նախագահը պաշտոնապես ներողություն է խնդրել հայկական կողմից: «Շանթ»-ին այս թեմայով բացառիկ հարցազրույց է տվել ՌԴ -ում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակը:
Ներկայացնում եք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին ուղղված պաշտոնական նամակի թարգմանությունը:
Հարգելի Վարդան Սուրենի
Կիրակի օրը, 2017-ի նոյեմբերի 19-ին «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան Հայաստանի Հանրապետության առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ: Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում:
Կցանկանայինք ընդգծել, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները չափազանց բարձր ենք գնահատում: Այն մեծ վստահությունն ու փոխըմբըռնումը, որ կա երկու երկրների ղեկավարների մակարդակով, թույլ է տալիս վստահորեն նշելու, որ մեր ժողովուրդները հետագայում ևս կընթանան ձեռք ձեռքի բռնած: Պատրաստակամություն ենք հայտնում նպաստելու երկու երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանը մշակութային, տնտեսական, քաղաքական ու ռազմական բնագավառներում:
20:37 17.06.2025
Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրՀունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...
20:30 17.06.2025
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...
20:19 17.06.2025
2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերինՀրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...
20:10 17.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակումԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...
19:54 17.06.2025
Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...