10:56 27.07.2019
Ստամբուլում պատրաստվում են Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությանը: SHANTNEWS-ն ընտրության մասին զրուցեց պատրիարքի թեկնածուներից մեկի՝ Արամ արք. Աթեշյանի հետ, ով բարձր գնահատեց ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի աշխատանքը՝ նշելով, որ այն միայն տեխնիկական հարցերով է զբաղվում՝ ընտրական հանձնաժողովի դեր է կատարում:
SHANTNEWS-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր և պոլսահայ հայտնի դեմքերի միջև տարակարծությունների մասին խոսակցություններին, ըստ որոնց՝ սուր տարակարծությունների պատճառով ազդեցիկ դեմքերը չեն աջակցելու իրեն, և պատրիարք ընտրվելու իր հնարավորությունները նվազելու են, Արամ արք. Աթեշյանը պատասխանեց. «Ճիշտ է, համայնքում հատկապես մի անուն կա, որ փորձում է «չափվել» ինձ հետ, փորձում է իր անհաջող ջանքերով ինձ հեղինակազրկել ու զրպարտանքներով մթնոլորտ ձևավորել իմ շուրջը: Ես, որպես եկեղեցական, իսկապես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հոտի մեջ կան սայթաքող մարդիկ: Այս դեպքում խոսքը սովորական սայթաքումների մասին չէ, նույնիսկ խնդիրները բարոյական ծալքեր ունեն, սակայն ես այս բոլորը չեմ դատում իմ պատրիարք դառնալու հավանականության կամ հնարավորությունների տեսակետից։ Դա ինձ համար չափանիշ չէ: Եթե մենք որոշ աշխարհիկ գործիչների հետ տարաձայնություններ ունենք, պատրաստակամ ենք՝ լուծումներ գտնելու մեր եկեղեցու և համայնքի շահերի հիման վրա, սակայն այս ամեն ինչի մեջ ինձ ուղեցույց չեն պատրիարք դառնալու իմ հնարավորությունները կամ այլ եսակենտրոն մտադրություններ։ Եթե ձեր ակնարկած այդ երևելի ու ազդեցիկ պատասխանատուները այդպիսի սայթաքումի մեջ են, ապա ինձ մնում է աղոթել նրանց համար, որ Սուրբ Հոգու ներգործությամբ նրանք իրենց խղճի ձայնը լսեն»։
Արամ արք. Աթեշյանը նշեց նաև, թե ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանում և Սփյուռքում էլ իր հանդեպ որոշակի բացասական վերաբերմունք կա. «Դժբախտաբար, իմ դեմ անհասկացողության խնդիրների մեջ մտած մարդիկ կամ սահմանափակ շրջանակները իրականում անհաղորդ են թրքահայ իրականությանը: Ես բոլորին հայրական հանդուրժականությամբ եմ վերաբերվում», -ասաց մեր զրուցակիցը։
Ինը տարի պատրիարքական աթոռի ղեկավարման իր տարիները Արամ արք. Աթեշյանը համարում է անցումային շրջան՝ նշելով, որ բոլոր դժվարությունները բաժին են հասել այդ անցումային շրջանին և, չնայած վերջին ընտրություններում ինքը չի ընտրվել տեղապահ, սակայն երկրորդական է համարում այդ հանգամանքը, նշելով, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել պատրիարքի ընտրության վրա:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում պատրիարք ընտրվելու իր հնարավորությունները և իր հանդեպ ի՞նչ համակրանքներ ու հակակրանքներ է նկատում համայնքում, Արամ արք. Աթեշյանը պատասխանեց. «Մեր համայնքն արդեն բավականին փոքրացել է: Մենք այդ փոքր մարդուժով մեծ ժառանգություն շարունակելու հրամայականի առջև ենք: Հետևաբար, պատրիարքական ընտրության ճանապարհին համայնքի նոսրության կամ խտության հաշվարկներ կատարելը հաջորդ հանգրվանին կարող է աններելի սխալի վերածվել։ Ես, համակրանքի խնդիրներից անկախ, մեր համայնքի բոլոր զավակներին հարազատ եմ համարում և պատրիարքական ընտրության ճանապարհին վստահում եմ նրանց հավաքական մտքի դատողությանը։ Օրն ու ժամը կգա, և մենք կտեսնենք, թե ինչ վերաբերմունք կա համայնքում՝ պատրիարքական թեկնածուների հանդեպ: Իսկ մինչ այդ պիտի համբերենք ու ջանանք մեր հայրական պատգամը հասցնել մեր ժողովրդին, մեր եկեղեցու զավակներին, որպեսզի նրանք, Տիրոջ առաջնորդությամբ, փութան քվեատուփի մոտ։ Նրանց քվեները, համակրանքից և հակակրանքից անդին, պետք է ունենան առաջին հերթին մեր սրբություններին տեր կանգնելու կամքի նշանակությունը»։
Նա նաև նշեց, որ ընտրվելու դեպքում անելիքները շատ են լինելու, հատկապես պոլսահայ երիտասարդության հետ մեծ աշխատանք տանելու և ժողովրդի հետ անկեղծ երկխոսություն սկսելու կարիք կա: «Բայց ասեմ, որ պատրիարքը միայնակ հարցեր լուծող չէ, ժողովուրդը, համայնքը պիտի համախմբվեն մի գաղափարի, տեսլականի շուրջ և այդ ուղղությամբ է, որ պիտի աշխատենք»,-ասաց Արամ արք. Աթեշյանը:
Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի պետական աջակցությանն ու դերին՝ պատրիարքի ընտրության հարցում, Արամ արք. Աթեշյանը հայտնեց. «Թուրքիայի պետական իշխանությունները պատրիարքական ընտրության գործընթացին մոտիկից հետևում են: Պետությունը լուրջ գործոն է՝ պատրիարքական ընտրության գործընթացում։ Նոր ընտրվելիք պատրիարքի վավերականության, օրինականության և լիարժեք գործելու ապագա հնարավորությունների տեսակետից, իր ներկայացուցչական հանգամանքի երաշխավորման տեսակետից պետության վերաբերմունքը շատ կենսական է։ Եթե պատրիարքը պետության կողմից երկխոս չհամարվի, ապա դատապարտված կլինի իր առաքելության մեջ ձախողվելու»,-ասաց Արամ արք. Աթեշյանը, ավելացնելով, որ թուրքական պետության այս մոտեցումը անձերի չի վերաբերվում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...