21:50 28.07.2019
Նախկին մոդել Էլիզաբեթ Հոադը հիասթափված է հակառակ սեռից: Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է 200-ից ավելի տղամարդկանց հետ բայց այդպես էլ ոչ մեկին չի ընտրել կյանքի ընկեր: Այս հիասթափությունից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ: Նա մոդել է, իսկ շունը` ոսկեգույն ռետրիվեր: Ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը:
Էլիզաբեթը որոշել է այլևս գումար ու ժամանակ չվատնել տղամարդկանց վրա և հայտարարել է, որ միակը, որ արժանի է նրա ամուսինը լինել, իր շունն է: Տիրուհու առաջարկը շունը մերժել չէր կարող:
«Տղամարդկանց հետ ամեն ինչ վերջացած է: 8 տարվա ընթացքում ես 220-ի հետ եմ շփվել, նաև ծանոթությունների կայքերի միջոցով, և ամեն անգամ շփումը աղետ էր դառնում: Վերջապես ես հասկացա, որ լավագույն տարբերակը Լոգանի հետ ամուսնանալն է»,- ասել է Էլիզաբեթը:
Զույգի հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Էլիզաբեթն այդ օրը կկրի ամուսնական մատանի, իսկ Լոգանը՝ ոսկե ապարանջան, գլանաձև գլխարկ, բաճկոն և թիթեռնիկ-փողկապ, մի խոսքով՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր փեսացուներն են հագնվում: Հարսանիքին հրավիրված է 20 մարդ, նաև ներկա կլինեն Լոգանի ընկերները՝ Այաքս և Բեար լայկաները: Մեղրամիսը Էլիզաբեթն ու Լոգանը կանցկացնեն հյուրանոցում, որտեղ թույլատրված է համատեղ կեցությունը կենդանիների հետ:
«Նա միշտ կլինի ինձ հետ, և մենք միշտ կսիրենք իրար: Ոմանք, գուցե, մտածեն, թե ես խելագար եմ: Թող մտածեն: Բայց ես մի բանում համոզված եմ, որ մենք միշտ կլինենք միասին»,- ասել է Էլիզաբեթը:
Նրան ընդամենը մի հարց է մնացել լուծելու՝ համոզել կաթոլիկ եկեղեցու քահանային, որ օրհնի իրենց միությունը:
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...