5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են. Վարդավառի 12 կանոններն՝ ըստ Ռուբեն Մելիքյանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են. Վարդավառի 12 կանոններն՝ ըստ Ռուբեն Մելիքյանի

18:19 27.07.2019

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Վարդավառի 12 կանոնները» և խնդրել է «չորով տարածել»:

Գրառումն ամբողջությամբ ստորև.

«Ընկերնե՛ր,
Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիս ամենասիրելի տոներից մեկը։

Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխված կանոններից։ Դրանցով փորձ է արվում հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն), ինչպես նաև արտացոլել Հայաստանյան արդի իրողությունները։

Հաճելի ջրումներ!

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ (2019 թվականի խմբագրություն)

ԿԱՆՈՆ 1. Արգելվում է ջրել 65 տարեկանից բարձր, 5 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին և համազգեստ կրող իրավապահներին։ 5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են։

ԿԱՆՈՆ 2. Ջրումն իրականացվում է 16-28 °C ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ խմբային («ջրման խումբ») կամ անհատական կարգով։

ԿԱՆՈՆ 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով վերջինիս տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին («պատշաճ ծանուցման» պայման)։

ԿԱՆՈՆ 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց «պատշաճ ծանուցման», եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ, Գյումրի մեկնելով, գորգ լվանալով կամ այլ համարժեք եղանակով։

ԿԱՆՈՆ 5. «Պատշաճ ծանուցման» պահանջը չարամտորեն չկատարելու դեպքում ջրման գործիքն առանց մեղադրական դատավճի բռնագանձվում է ի շահ պետության, իսկ ջրվողը ստանում է բոլոլա հարուցելու իրավունք։

ԿԱՆՈՆ 6. Եթե ջրվելու մասին «պատշաճ ծանուցված» ջրվողը ներկայացնում է «հիմնավոր պատճառ» ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։

ԿԱՆՈՆ 7. Սույն կանոնների 6-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, ջրավահավասարության, մարդու արժանապատվության հարգման սկզբունքներից։ Ամեն դեպքում, Հեղափոխության ժամանակ քայլած լինելը կամ ռոբասերժական նախկին ղեկավարին փնոված լինելը «հիմնավոր պատճառ» համարվել չեն կարող։

ԿԱՆՈՆ 8. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման («հակադարձ ջրման» իրավունք)։

ԿԱՆՈՆ 9. Պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսացող առաջնային ջրվողն իրավունք չունի «հակադարձ ջրման» իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ԲԴԽ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։

ԿԱՆՈՆ 10. Սույն կանոններով սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը կամ հայ գորգագործության դարավոր ավանդույթը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 8-րդ կանոնով սահմանված «հակադարձ ջրման» իրավունքից։

ԿԱՆՈՆ 11. Արգելվում է Երևանի քաղաքապետարանի ու Սանիտեկի աշխատակիցներին, «դուխով» մակնշմամբ գլխարկներ կրողներին, նախկին իշխանության ներկայացուցիչներին, Հ1-ի լրատվականի պատասխանատուներին ջրել՝ որպես պատիժ:

ԿԱՆՈՆ 12. Սույն կանոնների 2-րդ կանոնում նախատեսված՝ «ջրման խմբի» անդամների վրա համապատասխանաբար տարածվում են ջրողների և ջրվողների համար սահմանված կանոնները, քանի դեռ ժողովրդական իշխանությանն այլ բան ձեռնտու չէ։»

Չորով տարածել»,- գրել  է Մելիքյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP