20:52 28.07.2019
Ամերիկյան Ռոքլենդ շրջանում հայրը մեկամյա երկվորյակներին 8 ժամ շոգ եղանակին մոռացել է՝ թողնելով մեքենայում: Երկվորյակները մահացել են: Այս մասին գրում է New York Post-ը:
Երեխաների հորը՝ 39-ամյա Խուան Ռոդրիգեսին, մեղադրանք է առաջադրվել սեփական երեխաների մահվան համար: Ռոդրիգեսը ոստիկանությանը հայտնել է, որ երբ նա կայանել է մեքենան հիվանդանոցի մոտ, որտեղ աշխատում է, տեղյակ չի եղել, որ երկվորյակները՝ Լունան և Ֆենիքսը, դեռևս ավտոմեքենայում են:
«Ինձ թվում էր՝ նախքան աշխատանքի գնալը, նրանց երեխաների խնամքի ցերեկային կենտրոն եմ տարել: Ես ինձ կորցրել եմ. իմ երեխաները մահացած են, ես սպանել եմ իմ երեխաներին»,- ասել է Ռոդրիգեսը:
«Տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է»,- հայտարարել է տղամարդու փաստաբանը:
Հայտնի է, որ շաբաթ օրն այս գործով առաջին դատական լսումն է տեղի ունեցել: Ռոդրիգեսին գրավի դիմաց ազատ են արձակել: Նրան մեղադրանքներ են առաջադրվել երկու կետով՝ չկանխամտածված սպանության և անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Հաղորդվում է, որ հաշմանդամ տղամարդն Իրաքի պատերազմի մասնակից է և դատական լսումներին ներկայացել էր այն նույն վերնաշապիկով, որը կրել էր դժբախտ պատահարի օրը: Շրջապատում նրան, որպես «հիանալի» հայր են նկարագրում:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...