Մարմաշենի վանական համալիրի տարածքը վերածվել է աղբավայրի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Մարմաշենի վանական համալիրի տարածքը վերածվել է աղբավայրի

13:16 01.08.2019

Շիրակի մարզի հուշարձանների տարածքները վերածվել են աղբանոցի: Օրինակը Մարմաշենի վանական համալիրի տարածքն է: Ամեն տարի ամռանը, երբ հովեկներն այստեղ հանգստանում են, խնջույքից հետո աղբակույտեր են թողնում: Հանգստյան տաղավարների սեփականատերերը տարածքը մաքրում են ու աղբը տեղափոխում եկեղեցուց ոչ հեռու գտնվող ձորակը, որտեղից այն չի տեղափոխվում: Արդյունքում՝ վանական համալիրի տարածքում հսկա աղբակույտ է գոյացել, գարշահոտություն է տիրում: Աղբավայրի համար ընտրել են այնպիսի տարածք, որ վանական համալիր եկող զբոսաշրջիկների աչքից հեռու լինի:

«Եկեղեցուց հեռու է, չի երևում եկեղեցուց նայելիս: Բիսետկաները մաքուր են, միայն այդ կույտն է: Ստիպված ենք այդտեղ լցնում: Չգիտենք՝ որտեղ լցնենք, ինչ անենք»,- Shantnews-ին ասել է տարածքի հսկիչներից Սամվել Մաթևոսյանը:

Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետը Մարմաշենի վանական համալիրի տարածքում տիրող սանիտարական վիճակի մասին իմացավ ֆեյսբուքյան օգտատեր, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի էջում տեղադրված լուսանկարից: Ասում է՝ վիճակը գրեթե նույնն է մարզի բոլոր այն հուշարձանների տարածքում, որոնք հանգստյան գոտու են վերածվել: Վերջին տարածքը, որտեղ ծառայությունը շաբաթօրյակ է իրականացրել՝ Աշոցքի ճանապարհի եզրին գտնվող հայտնի Ղոչի աղբյուրի մոտ է եղել:

«Կան տեղեր, որտեղ աղբը կուտակված է տարիներով: Օրինակ՝ Ղոչի կամ Խոյի աղբյուրի մոտ մաքրել ենք մի քանի անգամ, ու էլի վիճակը նույնն է: Մենք հուշարձանի պահապաններ ենք, ոչ թե պահակ կամ հավաքարար: Տաղավարների տերերն էլ պետք է աղբաման տեղադրեն, համայնքի ղեկավարներն էլ պետք է գրաֆիկ կազմեն, որ ժամանակի ընթացքում աղբահանություն կազմակերպեն: Իրենց հարցն է, իրենք պետք է լուծեն այդ հարցը»,- Shantnews-ին ասել է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթյանը:

Իսկ եթե աղբահանություն չի կատարվում, տարածքի վարձակալները, աղբից ազատվելու թեև ոչ անվտանգ, բայց փորձած տարբերակ են կիրառում. խոսքն աղբը վառելու մասին է: Աղբը հավաքելու գործը սեփականատերերինն է, իսկ համայնքի ղեկավարությունն էլ աղբի տեղափոխման հարցերը պետք է հոգա:

Մարմաշենի վանական համալիրում վիճակը փաստացի այսպիսին է՝ աղբը հավաքվում է չնախատեսված վայրում ու չի տեղափոխվում: Պատմական միջավայրի պահպանության ծառայության պետը նշեց, թե համայնքների ղեկավարներն աղբը հանգստյան գոտիներից տեղափոխում են միայն այն ժամանակ, երբ շաբաթօրյակներ են հայտարարվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

23:03 01.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

22:50 01.08.2025

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

Կամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

22:39 01.08.2025

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...

Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվում

22:25 01.08.2025

Ադրբեջանական լոբբիի առաջնորդ, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթին կնստի ամբաստանյալի աթոռին․ ինչո՞ւմ է նա մեղադրվում

Քննչական մարմինը դատարան է փոխանցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի դեմ հարուցված քրեական գործը: Դաթին, ով Ֆրանսիայում ադրբեջանական լոբիի առաջնորդներից մեկն է համարվում, մեղադրվում է կաշառքներ ստանալու մեջ: Ինչո՞ւմ է նա մեղադրվում: Ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին Մակրոնը: Ինչո՞ւմ է դրսևորվել Ռաշիդա Դաթիի անօրինական կաշկանդվածությունը Ադրբեջանից: Այս հարցերին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Հարցազրույցն […] ...

BACK_TO_TOP