Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել

19:02 01.08.2019

Բաթումից 17 կմ հեռավորության վրա գտնվող Չակվի հանգստավայրի տարածքում Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել:

Apsny.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Հաղորդվում է, որ Աջարիայի տարածքում տեղի ունեցած պատահարի զոհը 41-ամյա օտարերկրացի տղամարդ է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակված: Քրեական գործ է հարուցվել՝ երկաթուղային տրանսպորտի կանոնները խախտելու հոդվածով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի: ...

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

22:11 20.05.2024

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […] ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

12:57 20.05.2024

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […] ...

BACK_TO_TOP