12:50 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունն անհիմն է համարում այն քրեական գործը, որ հարուցվել է 2019-ի փետրվարին այն մեղադրանքով, որ ընկերությունը չի վճարել հարկերը։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ հակափաստարկներ ներկայացրեց այդ առիթով։
Նա ասաց, որ որպես օտար ներդրող՝ հարկային փոփոխությունների դեպքում ընկերությունն իրավունք ունի օգտվել նախորդ հարկային ռեժիմից, որից օգտվել է ներդրումներ անելիս։ 2017 թվականի աշնանը, երբ սպասվում էր, որ ուժի մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները, ընկերությունը դիմել է իշխանություններին, հայտնել է, որ ցանկանում է օգտվել գործող, ոչ թե նոր հարկային ռեժիմից։
Իրավաբանի խոսքով՝ այն ժամանակ ընկերությունը ստացել է հավաստումներ, որ կարող է օգտվել այդ տարբերակից։ Նույն կերպ ընկերությունը հավելյալ դիմել է իշխանություններին ու հավաստումներ է ստացել նաև 2018 թվականի ամռանը՝ իշխանափոխությունից հետո։ Սակայն փետրվարին, ըստ իրավաբանի, ակնհայտ անհիմն պայմաններում նրանց ընկերության դեմ գործ է հարուցվել հարկեր չվճարելու մեղադրանքով, քանի որ ՊԵԿ քննիչը, չունենալով դրա իրավունքը, որոշել է, որ ընկերությունը չէր կարող օգտվել հարկային նախորդ ռեժիմով հարկեր վճարելու արտոնությունից։
«Սանիթեքի» իրավաբանի խոսքով՝ իրենց դեմ հարուցված գործն ապօրինի է ոչ միայն այդ մասով, այլև այն պատճառով, որ ՊԵԿ-ն իրավունք չունի քրեական գործ հարուցել։ Նա չցանկացավ այլ մանրամասներ բացահայտել, սակայն ասաց, որ այս ամենի համար իրենք դիմել են դատարան ու ևս մեկ գործով էլ դատարան են դիմել Երևանի քաղաքապետարանի դեմ։
Ճշտող հարցին՝ ինչ ծավալի հարկեր չվճարելու մասին է խոսքը, իրավաբանը պատասխանեց՝ մոտ 280-290 միլիոն դրամ։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...