13:02 02.08.2019
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր հերքեցին բոլոր մեղադրանքները, որ իրենց հասցեին հնչում են այս օրերին։ Իրավաբանն ապօրինի համարեց քրեական գործը, որով ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ, իսկ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ դժվարին պայմաններում իրենք մշտապես շարունակել են կատարել իրենց աշխատանքը։
«2018 թվականին, երբ «Սանիթեքի» համար կրիտիկական և ընկերության համար բարդ ժամանակաշրջանի մեջտեղում սկսվեց հեղափոխությունը, և քանի որ աղբը հեշտ տեսանելի խնդիր է, «Սանիթեքը» դարձավ քաղաքական քարոզարշավի թիրախ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության ներկայացուցիչը։
Այն ժամանակ, ինչպես հիշեցրեց խոսնակը, ընկերությանը մեղադրում էին նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու, սաբոտաժ անելու, նախկին իշխանավորներին ընկերության մասնաբաժինների պատկանելու և այլ բաների մեջ։ Նա այսօր հայտարարեց, որ ընկերությունը որևէ քաղաքական պատկանելիություն չունի։
Ընկերության ներկայացուցիչը պատմեց բոլոր այն նամակագրությունների, քննարկումների մասին, որ ունեցել են Երևանի քաղաքապետարանի հետ այս ընթացքում։ Նրա խոսքերով՝ նախնական շրջանում քաղաքապետարանից խոստումներ են եղել, որ աջակցություն կտրվի ընկերությանը, բայց հետո ինչ-որ պահի իրենք իմացել են, որ քաղաքապետարանը նոր հիմնարկ է ստեղծում աղբահանությունն իրականացնելու համար։
Խոսնակը պատմեց, որ ընկերության պարտավորությունների համաձայն՝ իրենք պարտավոր են նշված թվով աղբամաններն իրացնել պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում, ոչ թե ամեն պահի փողոցներում ունենալ 16 հազար աղբաման։ Սակայն նույնիսկ այս դեպքում, ընկերության ներկայացուցչի խոսքերով, դա անհնար է, քանի որ կան մարդիկ, որոնք հատուկ դիտավորությամբ այրում են աղբամանները։
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...