Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է՝ բանակցությունները ձախողված են. Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Երբ քաղաքապետը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգության, նշանակում է՝ բանակցությունները ձախողված են. Խաժակյան

12:01 05.08.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է աղբահանության խնդիրների մասին:

«Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ում գույքն ամբողջությամբ վնասված է, ումից հանրությունն ակնկալիք չունի: Հիմա միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ պետք է ամբողջ թափով սկսի գործել: Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Մեր նշակետն ամառվա մեկնարկն էր, ակնհայտ էր, որ ամռանը պետք է խնդիրը սրվեր»,-ասաց Խաժակյանը:

Նա խոսեց նաև քաղաքապետարան-«Սանիթեք» ձախողված բանակցությունների մասին:

«Երբ համայնքապետարանը, քաղաքապետը կապալառուի հետ անցնում է հրապարակային փոխհրաձգությունների, նշանակում է, որ բանակցությունները, փոխադարձ շփումները ձախողված են: Հանրային առումով կապալառուի հետ վեճի մտնելու տրամաբանություն չկա: Մեր գործընկերների հետ, որպես ավագանու անդամներ, որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչներ կարող ենք հանրային բանավեճ ունենալ, բայց երբ քաղաքապետարանը, որպես պայմանագիր կնքող կողմ, կապալառուի հետ մտնում է հանրային բանավեճի մեջ, դա վնաս է տալու նաև ինչ-որ փուլում: Պայմանագրի լուծարում կարող է և պետք է տեղի ունենա, որովհետև մենք 2 սուբյեկտի վճարում ենք աղբահանություն իրականացնելու համար»,-ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

16:06 17.05.2024

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

2024 թվականի հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունենալիք «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ կայացած ռազմավարական թեմաների շուրջ քննարկումները ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար: «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը կարևորագույն միջոցառում է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի […] ...

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

15:30 17.05.2024

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։ Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և […] ...

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

15:23 17.05.2024

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները: «Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է […] ...

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

15:07 17.05.2024

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե […] ...

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

15:05 17.05.2024

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 5-11-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ մայիսի 10-ին, Վանաձորում՝ մայիսի 11-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։ ...

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

BACK_TO_TOP