15:03 05.08.2019
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ:
Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 699 անձ, որոնցից 43-ը ձերբակալվել են, 31 անձ ազատվել է արգելանքից:
Մեղադրանք է առաջադրվել 474 անձի:
25 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 8-ը մերժվել է, 17-ը բավարարվել, որից 12-ի նկատմամբ կիրառվել է գրավ:
24 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի որոշմամբ, 3-ը՝ դատարանի:
Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 47 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 172 անձի:
Դատի է տրվել 134 անձ, որոնցից 4-ը գտնվել է կալանքի տակ:
Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 345 անձ, որոնցից կալանքի տակ գտնվել են 37-ը:
2019թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.016 քրեական գործ, որից 518-ը վարույթ է ընդունվել 2019թ. ընթացքում, իսկ 498-ը փոխանցվել է 2018թ.-ից:
Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2.009.426.782 դրամ, որից.
• պետությանը՝ 1.061.955.161 դրամ,
• իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ 947.471.621 դրամ:
• Վերականգնվել է 558.237.431 դրամ, որից.
• պետությանը՝ 401.827.855 դրամ,
• իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 156.409.576 դրամ:
Պատճառված գույքային վնասի վերականգնման զուտ իրական պատկերը պարզելու համար ներկայացնենք հաշվետու ժամանակահատվածների վերջում վնասների վերականգնման համար միայն Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված և մնացորդ գումարի վերաբերյալ մի տեղեկանք.
• 01.06.2018թ. դրությամբ- 191.647.374,8 դրամ,
• 01.01.2019թ. դրությամբ- 1.130.123.244,6 դրամ,
• 01.06.2019թ. դրությամբ- 1.816.308.260,5 դրամ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի և դեպքերի աճն առավել ակներև ներկայացնելու համար նշենք, որ 2018 թվականին` տարվա ընթացքում, Կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1.233, իսկ 2017թ.՝ 542 քրեական գործ:
Այսպես՝ 1.016 քրեական գործերից.
• 1-ը վերաբերել է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 52-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 335-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելուն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացմանը),
• 5-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,
• 65-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
• 187-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
• 28-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները անցնելուն,
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,
• 73-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,
• 41-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,
• 20-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,
• 2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն,
• 3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,
• 87-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
• 14-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,
• 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով նախատեսված ապացույցները կեղծելուն,
• 20-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,
• 76-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:
329 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, որից 73-ը՝ մեղադրական եզրակացությամբ, իսկ 256-ով՝ վարույթը կարճվել է, որից 166-ը` արդարացման հիմքով, 90-ը` ոչ արդարացման հիմքով:
16 քրեական գործ վարույթը կասեցվել է, որից 10-ը` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով, 3-ը՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու, 3-ը՝ այլ հիմքով:
Ըստ ենթակայության է ուղարկվել 46 քրեական գործ:
Մեկ վարույթում միացվել է 70 քրեական գործ:
555 քրեական գործ փոխանցվել է 2019թ. 2-րդ կիսամյակ:
2019թ. 1-ին կիսամյակում նախապատրաստված 10 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որոնցից 6-ը` արդարացման, 4-ը` ոչ արդարացման հիմքերով:
1016 քրեական գործերից.
• 376-ը հարուցվել են ֆիզիկական անձանց հաղորդումների հիման վրա,
• 141-ը՝ իրավաբանական անձանց,
• 32-ը՝ ԶԼՄ-ների,
• 467-ը՝ հայտնաբերվել են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս:
1.016 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 401 պաշտոնատար անձ, որոնցից 13-ը՝ կասկածյալ, իսկ 388-ը՝ մեղադրյալ:
Քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործությունները կատարել են հետևյալ ոլորտներում.
• առողջապահության- 20 անձ՝ փոխնախարար, պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական կենտրոնի տնօրեն, ամբուլատորիայի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բժիշկ-վարակաբան,
• կրթության- 55 անձ՝ ինստիտուտի տնօրեն, դպրոցի տնօրեն, դպրոցի հաշվապահ, համալսարանի ռեկտոր, պրոռեկտոր, քոլեջի տնօրեն, մանկապարտեզի տնօրեն, երաժշտական դպրոցի տնօրեն, ուսումնարանի տնօրեն, մշակույթի տան տնօրեն, մարզադպրոցի տնօրեն,
• իրավապահ համակարգ- 1 անձ՝ «Արմավիր» ՔԿՀ բուժակ,
• սոցիալական ապահովության- 37 անձ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ, մասնագետ, տուն-ինտերնատի տնօրեն և հաշվապահ, փոստային բաժանմունքի ավագ մասնագետ, սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետ, սոցիալական ծառայության մասնագետ, ավագ մասնագետ, ՀՀ ՊՆ ԶՍՊՎ սոցիալական օգնությունների կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ,
• էներգետիկայի և բնական պաշարների- 14 անձ՝ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, անտառտնտեսության պետ, տնօրեն, անտառտնտեսության պահաբաժնի պետեր,
• տեղական ինքնակառավարման- 82 անձ՝ վարչական շրջանի ղեկավար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, համայնքապետարանի հաշվապահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր քարտուղար, համայնքապետի տեղակալ, քաղաքապետ, համայնքի ղեկավար, համայնքի ֆինանսական բաժնի պետ, համայնքի կոմունալ բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեն, քաղաքապետարանի բաժնի առաջատար մասնագետ,
• պաշտպանություն և զինված ուժեր- 109 անձ՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, ծառայությունների պետեր, գումարտակի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատարի տեղակալներ, վաշտի հրամանատար, դիվիզիոնի հրամանատար, էսկադրիլիայի հրամանատար, դասակի հրամանատար, ջոկի հրամանատար, զորակոչային բաժանմունքի պետ, կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետի տեղակալ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, կադրերի բաժնի պետ, պահեստապետ, արտադրամասի պետ, բաժնի հերթապահ, զինվորական կոմիսար, բժիշկ, ԲԿ-ի բաժնի վարիչ, ճաշարանի պետ, գաղտնի մասի պետ,
• այլ ոլորտներում- 73 անձ՝ կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի մասնագետ, գրադարանի տնօրեն, վարկային բաժնի պետ, անտառապետ, անտառապահ, ինժեներ, պահեստապետ, մշակույթի տան տնօրեն, բանկի կառավարիչ, բանկի կառավարիչի տեղակալ, ՍՊԸ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետ, ՍՊԸ տնօրեն, ՊՆ հակաօդային պաշտպանության պետ, ՊՆ ավտոմոբիլային ծառայության պետ, կոմունալ ծառայության տնօրեն:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները՝ թույլ և ոչ պարբերական վերահսկողություն, վերադաս հրամանատարության կողմից անձնակազմի նկատմամբ իրականացված թույլ վերահսկողությունը, նյութական միջոցների պահպանման, օգտագործման նկատմամբ զորամասի համապատասխան նյութական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ հսկողության չիրականացնելը:
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...