Հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը. Փաշինյան

19:44 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:

Նա նշեց, որ հեղափոխության գործընթացը տարածվեց ողջ աշխարհով, և տարբեր քաղաքներում ապրող հայերը ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, ապրեցին Հայաստանով և ապրեցին Հայաստանում:

«Նույն կերպ հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը: Բավական է ասել, որ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխության օրերին հաշվառված էր Արցախի Մարտունի քաղաքում և մասնակցել է հեղափոխությանը որպես Արցախի հպարտ ներկայացուցիչ»:

Վարչապետը նշեց, որ աննկարագրելի վստահություն էր ՀՀ-ի համար, երբ Արցախի սահմանը հեղափոխության օրերին պահվում էր, քանի որ սահմանում տեղի ունեցող ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործողությունների տրամաբանությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախը 2018-ի գարնանը կանգնեց ՀՀ-ի թիկունքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

15:11 30.04.2025

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:08 30.04.2025

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

15:03 30.04.2025

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...

SHANTNEWS

15:00 30.04.2025

SHANTNEWS

Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ Պաշտպանության հիմնադրամին

14:55 30.04.2025

Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ Պաշտպանության հիմնադրամին

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Պաշտպանության հիմնադրամին 910 միլիոն եվրո է հատկացրել նոր ռազմատեխնոլոգիական մշակումների համար՝ ընդգծելով, որ 2025 թվականին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի նախագծերը առաջին անգամ կկարողանան ֆինանսավորվել այս հիմնադրամից։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։ «Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է ներդրել Եվրոպական պաշտպանության հիմնադրամում՝ Եվրոպայում նորարարական պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու համար։ Այս ներդրումները նպատակ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

14:50 30.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...

BACK_TO_TOP