17:47 06.08.2019
Համահայկական 7-րդ խաղերը կարևոր ինդիկատոր են՝ հասկանալու համար, թե հայկական սփյուռքի որ օջախներն են ավելի կազմակերպված և որոնք են ավելի շատ կապված Հայաստանի հետ։ Այս կարծիքին է ՀՀ վարչապետին կից Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքերով՝ կան որոշ բացառություններ, որոնք կապված են քաղաքական խնդիրների հետ։ «Շանթ» հեռուստաընկերության եթերում նա բացատրեց, որ, օրինակ, Վրաստանի և Թուրքիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները չեն մասնակցել խաղերի բացման արարողությանը, քանի որ այն անցկացվում էր Արցախում․ մասնակցությունը կարող էր խնդիրներ ստեղծել այդ երկրների հայերի համար։
Խոսելով Ռուսաստանի հայկական սփյուռքի մասին՝ Սինանյանն ասաց, որ այնտեղ՝ տարբեր տարածաշրջաններում կան հայկական ուժեղ ու կարող համայնքներ:
«Պետք է ամեն ջանք գործադրենք, և կոնկրետ մեր գրասենյակն ամեն ջանք գործադրելու է, որ այդ համայնքին հայրենադարձնի»,- ասաց Սինանյանը։
Պաշտոնյայի խոսքերով՝ սակայն, սա չի նշանակում, որ Ռուսաստանում ապրող բոլոր հայերը պետք է վերադառնան։ Սինանյանի պատկերացմամբ՝ նրանք ուղղակի պետք է կապվեն Հայաստանի հետ, իմանան, որ այստեղ տուն ունեն, իրենց լեզուն հայերենն է և այլն։ Այս պահին, ըստ Սինանյանի, Ռուսաստանի հայկական համայնքներում չկա միասնություն, ինչը զգում և ինչի համար ափսոսում են նաև այդ համայնքի ներկայացուցիչները։
Հանձնակատարի պնդմամբ՝ ռուսահայերից հաճախ լսել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կարգ ու կանոն մտցնեն ռուսահայերի համայնքներում, սակայն ինքը դեմ է դրան, քանի որ խոսքն այլ պետության տարածքում գործող կառույցների մասին է։ Սինանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ընդամենն ուղղություն ցույց տալ այդ համայնքներին։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...