«Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

«Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

19:40 06.08.2019

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել:

2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ ՊՈԱԿ-ի  տնօրենի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով, յուրացում կատարելու դիտավորությամբ 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում դպրոցի ուսուցչուհիներից մեկին պարտադրվել է դասամատյանում կատարել դասաժամերի հավելագրումներ, ինչի արդյունքում  նշված  դասաժամերի դիմաց ամեն ամիս, որպես աշխատավարձ, վերջինիս  փոխանցվել է 20.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված  դասաժամերը չեն դասավանդվել, իսկ գումարները տրամադրվել են տնօրենին:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործի նախաքննությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել չարաշահման մի քանի դրվագներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել՝ դերաբաշխմամբ պետական միջոցների յուրացումներ կատարելու շուրջ՝ նախապես խոստանալով հաստատել դպրոցի ուսումնական տարվա տաբելը և որոշ դասատուներից վերցնել նրանց վրա ավել գրված ժամերից ստացված աշխատավարձն ու դրանց մի մասը փոխանցել ՊՈԱԿ-ի տնօրենին:

Այդ նպատակով կազմվել ու հաստատման է ներկայացվել դպրոցի 2017-2018թթ. ուսումական ծրագիրը, որտեղ ներառվել են կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ դպրոցի երկու ուսուցիչների անվամբ գրել է 68 կեղծ դասաժամ, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել տնօրենին, ով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գույքը:

Բացի դրանից՝ 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը ներառյալ դպրոցի դասատուներից մեկի անվամբ տնօրենի կողմից գրվել է 63 կեղծ դասաժամ, ինչը դպրոցի ուսմասվարի կողմից հաստատվել է դպրոցի ուսումնական տարվա տաբելով, սակայն ուսուցչի կողմից նշված դասաժամերը չեն դասավանդվել, բայց դրանց համար ստացվել է գումար, որն ուսմասվարի միջոցով փոխանցվել է տնօրենին, որը, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է. գումարի մի մասը վերջինս տվել է ուսմասվարին հանցագործությանը օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից ստացվել է Վայոց ձորի մարզպետի գրությունն այն մասին, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետին ուղղվել է նամակ՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից թույլ  տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես` «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ ընթացքում իրականացված թվով 8 մշակութային միջոցառումների ընթացքում միջոցառումների մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որոնցից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 400.000 ՀՀ դրամ գումար: Բացի դրանից՝ տնօրենը 2017-2018թթ ընթացքում երաժշտական դպրոցի կարիքների համար շուկայականից բարձր գնով թվով չորս Ա/Ձ-ներից կատարել է գնումներ, իսկ երաժշտական դպրոցի տպիչ սարքերի ներկանյութի լիցքավորման և թմբուկների փոխարինման գործարքների ընթացքում, փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով  թվով երեք Ա/Ձ-ների հետ, հաշիվ ապրանքագրերում ցույց է տվել ավելի մեծ չափերի գումարներ և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2017-2018թթ բյուջետային տարվա գործունեության ֆինանսական աուդիտ, որի արդյունքում պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հիշյալ 8 մշակութային միջոցառումների ժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում միջոցառման մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որից չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 400.7 հազար ՀՀ դրամ եկամտային հարկ: Բացի դրանից՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում ձեռք բերված /գնված/ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների շուկայական գների ուսումնասիրությամբ աուդիտը պարզել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. գնված տնտեսական ապրանքները և գրենական պիտույքները ձեռք են բերվել մանրածախ շուկայական նույն կամ համարժեք ապրանքների համեմատ բարձր գներով:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Որոշում է կայացվել՝ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու և ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված ապրանքատեսակների ընդհանուր շուկայական արժեքի և հաշիվ-ապրանքագրերում նշված ընդհանուր գների տարբերությունը կազմում է 1.202.500 ՀՀ դրամ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հանրային ծառայության մեջ գտնվող դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև դպրոցի նախկին տնօրենի կողմից ևս թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, որը հիշյալ պաշտոնում աշխատել է մինչև 2017թ. ապրիլի 24-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, կազմել ու հաստատման է ներկայացրել դպրոցի 2014-2015թթ., 2015-2016թթ., 2016-2017թթ. ուսումական տարիների ծրագրերը, որտեղ ներառել է կեղծ տվյալներ, այն է՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 24-ը ներառյալ դպրոցի 3 դասատուների անվամբ գրել է կեղծ դասաժամեր, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել նախկին տնօրենին, որը պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և  308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊՈԱԿ-ի ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 2 170 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP