13:52 09.08.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու նիստի ժամանակ հարցեր ուղղեց փոխքաղաքապետերին: Հիշեցնենք` քննարկվում էր Երևանի աղբահանության խնդիրները լուծելու համար տեխնիկա ձեռք բերելու նպատակով բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ հատկացնելու հարցը: Վարդանյանը հարցրեց.
«Նախկինում մեկ ամիս առաջ ավագանու անդամները բոլոր հարցազրույցներում ասում էին, որ օգոստոս ամսին խնդիրը կարգավորված է լինելու, հիմա օգոստոսը դարձել է սեպտեմբեր և հույս ունենք, որ լուծում կստանանք, բայց, այնուամենայնիվ, չեմ լսում իմ հարցի պատասխանը, «պայմանագիր խզել» բառը դարձել է ոնց որ Ամերիկայի համար «Ցեղասպանություն» բառը, ոչ մի կերպ չեք արտաբերում, հիմա սեպտեմբերին, երբ ձեռք բերվի տեխնիկան, պատրա՞ստ եք խզել պայմանագիրը: Խնդրում եմ, հստակ պատասխանեք: Մենք մինչև սեպտեմբերի վերջ ունենալո՞ւ ենք անհրաժեշտ տեխնիկա:
Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.
«Երբ ասում էինք՝ օգոստոսին խնդիրը լուծվելու է, ենթադրվում էր, որ տեխնիկան կլինի Երևանում, խնդիրներ են եղել արտադրողի հետ, որի պատճառով տեխնիկայի ժամանումը Երևան ուշացել է: Պայմանագրային պարտականությունները հաղթող կազմակերպությունը կատարում է, արտադրական ցիկլում են խնդիրներ եղել, դա է պատճառը, որ ավտոմեքենաները փոքր քանակությամբ են գալիս Երևան, ունենք 12 մեքենա, ինչ վերաբերում է պայմանագիրը խզելուն, քաղաքապետարանը հակված չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիրը խզել ու իրավունք էլ չունի խզել, եթե կատարում է իր պարտականությունները, այս պահին «Սանիթեքը» թերացումներով է կատարում, սեպտեմբերին, չեմ կարող ասել՝ «Սանիթեքը» կկարողանա՞ վերադառնալ իր պարտականություններին ու ամբողջությամբ կատարել, թե՞ ոչ»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...