14:15 09.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երկու հարց ուներ փոխքաղաքապետերին, որոնցից երկրորդը հետևյալն էր.
«Պարո´ն Հայկ Սարգսյան, մի քանի ամիս առաջ ձեր ելույթում ասացիք, որ քաղաքապետն էլ է բազմիցս ասել, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, սա քաղաքակա՞ն որոշում է, թե՞ քաղաքային խնդիրների հետ կապված որոշում»:
Հարցին արձագանքեց Հրաչյա Սարգսյանը՝ ասելով.
«Ստեղ ի՞նչ քաղաքական կոմպոնենտ կա, ձերբակալե՞լ ենք, ի՞նչ ենք արել, ակնհայտ է, որ «Սանիթեքն» իր պարտականություններն ընդհանրապես չի կատարում ու մեղադրել, որ ճանապարհ չկա, մեր աղբամանները վառում են, անհասկանալի է»:
Վարդանյանին չբավարարեց պատասխանը, ու նա կոշտ արձագանքեց.
«Այս պատասխանն էլ ենթադրում էի, պատասխան ոչնչի մասին, դուք ինքնաարտահայտվում էիք, իմ հարցի պատասխանը չհնչեց, դուք պատմեցիք Դավթաշենի մասին, եսիմ ինչի մասին, ես այդ մասին չեմ հարցրել: «Սանիթեքը» չի աշխատում, մենք 10 ամիս ֆիքսել ենք, այսինքն՝ ինչի՞ մասին էիք պատմում, ես հարցս ուղղել եմ Հայկ Սարգսյանին, չեմ ասում հետապնդում, եսիմ ինչ, դուք տանում եք ուրիշ դաշտ: Պարո՛ն Հայկ Սարգսյան, դուք ասել եք, որ քաղաքապետը բազմիցս ասել է, որ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, ուզում եմ հասկանալ, իսկ պարոն Հրաչյա Սարգսյանը այլ աստառ է տալիս ու փորձում շեղել թեմայից: Հարցին հստակ պատասխանեք՝ առանց «Սանիթեքի» անցյալը պատմելու, նախկինների անցյալը, ես արդեն կասկած ունեմ, որ երեք տարի հետո էլ նույնն է լինելու»:
Հրաչյա Սարգսյանն անպատասխան չթողեց Վարդանյանի մեղադրանքներն ու ասաց.
«Ինքնաարտահայտման խնդիր չունեմ, տիկի´ն Վարդանյան, խնդրում եմ, բառեր ընտրելուց ճիշտ ընտրեք, եթե չկարողացա տալ հարցի պատասխանը, ցավում եմ, մեկ անգամ էլ ասեմ՝ չգիտեմ՝ սեպտեմբերին պայմանագիրը խզելու եմ, թե ոչ, չգիտեմ՝ «Սանիթեքը» հրաշք է կատարելու սեպտեմբերին, «եթե»-ներով չեմ ուզում, դա «Սանիթեքի» աղբահանության լուծման հետ կապված ի՞նչ առաջընթաց է գրանցում, ոչ մի: Հիմա եթե, եթե, եթե, «եթե»-ով լինում է Կիկոսի մահը»:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...