15:40 09.08.2019
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով մի շարք հարցերին, խոսեց ապրիլի 29-ից Երևանի մանկապարտեզի բյուջեից վերաֆինանսավորման մասին:
«Մանկապարտեզների բյուջեն նվազեցվել էր 243 մլն դրամով, մեկնարկը տրվեց ապրիլի 29-ին, եթե ապրիլից արդեն գիտեինք, որ չենք հասցնելու շինարարություն անել, բնականաբար կարելի էր բյուջեն դատարկել, հուլիսին կրկին 5 մլն դրամ հանվել է մանկապարտեզների ֆինանսավորման բյուջեից: Հուլիսի 24-ին 216 մլն դրա կրկին մանկապարտեզների բյուջեից: Օգոստոսի 1-ին արտադպրոցական կազմակերպությունների վերանորոգման բյուջեից հանվել է 140 մլն դրամ, սրանք երաժշտական, սպորտդպրոցների շենքներն են, այսօր ավագանու այս որոշմամբ նախատեսվում է 91 մլն դրամով ևս նվազեցնել»,- թվարկեց Խաժակյանը:
Նա անդրադարձավ քաղաքապետի պարտադիր լիազորությունների հարցին ու զարմանք արտահայտեց, թե ինչու են նորից միլիարդներ հատկացվում աղբահանությանը:
«Փաստորեն սա հպարտանալու առիթ է, որ «Սանիթեքին» կոպեկ առ կոպեկ տալիս ենք իր գումարները՝ 5.2 մլրդ, մնացածը բյուջեից անընդհատ հատկացումներ ենք անում: Նույնն է, թե մենք վարպետին մեր տունը վերանորոգելու տանք, ով իր աշխատանքը պատշաճ չկատարի, մենք էլ կողքից այլ վարպետ բերենք կամ մենք սկսենք այլ լրացուցիչ գումարով անել»,- ասաց նա:
Նշեց, որ քաղաքապետարանի այս մոտեցումը չեն կիսում, կարծում են, որ պետք էր երկրորդ օպերատոր ներգրավել:
«Հույս ունեմ, որ մենք քաղաքապետարան մտնելիս քաղաքապետարանի մուտքի զինանշանի փոխարեն մուրճ և մանգաղ չենք տեսնի, որովհետև կառավարման ոճաբանությունը հենց այդպիսին է, ամեն ինչ լինի համայնքային, համայնքը կառավարի, մինչդեռ կանաչապատման գործառույթը, որը ևս քաղաքապետի պարտադիր գործառույթ է, որևէ նոր ներդրում չի արվում: Եթե համայնքայինը ամեն ինչ լավ է, բացատրեք, թե ինչու նման խնդիր ունեցանք կանաչապատման ոլորտում»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...