«Այս գործարանն այն օղակն է, որի շուրջ կարող են ստեղծվել մի քանի այլ ձեռնարկություններ». Տիգրան Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

«Այս գործարանն այն օղակն է, որի շուրջ կարող են ստեղծվել մի քանի այլ ձեռնարկություններ». Տիգրան Խաչատրյան

14:26 10.08.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Մարալիկում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բամբակամանվածքային գործարանի հետագա հնարավորություններին:

«Այս ձեռնարկությունը թույլ է տալիս կամրջել երկու հնարավորությունները՝  մի մասով հումք ներկրելով ու մի մասով էլ թափոններն օգտագործելով՝ կպատրաստի այնպիսի թել, որ արդեն «Տավուշ տեքստիլը» ներկրելու փոխարեն կգնի ներսում, այսինքն՝ այդ տեսանկյունից արժեշղթան ամբողջանում է, ու որքան շղթայի խորությունը մեծանում է, որքան մի քանի ձեռնարկություններ լրացնում են միմյանց, այնքան արդյունավետությունը բարձրանում է»,-ասել է նախարարը:

SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե պետք է Հայաստանում միայն նշված ընկերությա՞նը մատակարարվի, պատարսխանել է.

«Բայց իրենք ճկուն են ու կարող են ցանկացած ձեռնարկության կարիքները քննարկելով՝ դրան համապատասխան թել արտադրել: Իրենք ասացին, որ պատրաստ են ներդնել այնքան, որքան պահանջարկ կլինի, սրա շրջանակներում պատրաստ են ամսական 300 տոննա թել արտադրել, եթե կլինի պահանջարկ, պատրաստ են, իսկ դա կլինի, շղթան կլինի, սա համակարգաստեղծ ձեռնարկություն է, այն օղակն է, որի շուրջ կարող են ստեղծվել մի քանի այլ ձեռնարկություններ»,-նշել է Տիգրան խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

13:10 29.06.2025

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...

BACK_TO_TOP