08:28 12.08.2019
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իսրայելական ոստիկանության հետ պաղեստինցիների բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 61 պաղեստինցի, նրանցից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտում է DW-ն։
Իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ իր 4 աշխատակիցներ տուժել են պաղեստինցիների կողմից նետված առարկաներից։
Օգոստոսի 11-ն ավերված տաճարի պատճառով ազգային սգո օր է, որը նշում են հրեաները։ Այն համընկել է մուսուլմանական Ղուրբան-բայրամ տոնի հետ։ Անկարգություններից խուսափելու համար ոստիկանությունն արգելել էր մուտքը լեռ հրեաների և զբոսաշրջիկների համար։
Տաճարի լեռան Ալ-Աքսա մզկիթում տոնական պատարագին մասնակցելու էին եկել հազարավոր մուսուլմաններ։ Դրա հետ մեկտեղ Տաճարի լեռան մուտքի մոտ էր հավաքվել հրեաների բազմությունը։ Պաղեստինցիների շրջանում լուրեր են տարածվել, թե չնայած արգելքին՝ հրեաներին թույլ են տալիս մուտք գործել։
Մուսուլմանները սկսել են բողոքել, ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակներ կիրառել։
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...