Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը. Սուրենյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը. Սուրենյան

10:31 14.08.2019

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

14:14 10.05.2024

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ ...

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

11:26 10.05.2024

Միացյալ Նահանգները ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին: Նախատեսվում է, որ ԱԳ […] ...

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

10:05 10.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. գնդապետ Վահագն Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ատեստավորման քննությունների գերազանցիկին՝ գնդապետ Վահագն Խաչատրյանին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար, Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […] ...

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

BACK_TO_TOP