14:40 14.08.2019
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման և փոխայցերի, գրքերի թարգմանության, Հայաստանում արգենտինական տանգոյի փառատոնի, արգենտինական մշակույթի կենտրոնների ստեղծման և այլ ուղղությունների վերաբերյալ։
Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ մեր երկրում դեսպանի կատարած աշխատանքը տպավորիչ է. «Շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար, վստահ եմ, որ Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է նախարարը։
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, ի թիվս երկու երկրների միջև առկա համագործակցության բազմաթիվ ուղղությունների, առանձնացրել է ներառական կրթության ոլորտում արգենտինական փորձի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների համար Արգենտինայում կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով ծրագրերի իրականացումը։
«Մենք շատ ենք կարևորում մշակույթն ու կրթությունը՝ որպես մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու կարևոր գործիք։ Մենք ունենք այդ գործիքները և կարող ենք շատ ավելին անել»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ավարտին դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է Երևանում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»-ի բացման արարողությանը։
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...