09:29 17.08.2019
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն պարունակող հոդվածներ։ Նշվել է, որ կայքը նմանատիպ հրապարակումներով նպատակ է հետապնդել հայ ժողովրդի վերաբերյալ կարծրատիպեր ստեղծել, խտրականություն տարածել և հայ ու վրացի ժողովուրդների միջև թշնամություն սերմանել: Ըստ MediaChecker-ի՝ այդ կայքում հրապարակված հակահայկական նյութերի ճնշող մեծամասնությունը անհիմն են և մանիպուլյատիվ, և 2016թ. առ այսօր «Կավկազ Պլյուս»-ի կողմից հրապարակվել են հայատյաց բովանդակությամբ հարյուրավոր նյութեր։
Նշյալ կայքում հրապարակված նյութերի հավաստիության վերաբերյալ MediaChecker-ի լրագրողը մասնավորապես շեշտել է. «Առանց փաստերի և հիմնավորումների նյութեր պատրաստելը և հրապարակելը այս կայքի աշխատելաոճն է»:
Նյութի հեղինակը բերել է «Կավկազ Պլյուս»-ում հրապարակված հակահայկական հոդվածներից հատվածներ՝ այդ օրինակների վրա ցույց տալով, թե ինչպես է կայքը Վրաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձություններում փորձում գտնել հայկական հետք: Ըստ վրացի լրագրողի՝ «Կավկազ Պլյուսը» այդ հրապարակումներով հայերին ներկայացրել է որպես Վրաստանի թշնամիներ՝ նպատակ հետապնդելով արհեստականորեն թշնամանք սերմանել 2 ժողովուրդների և երկրների միջև:
Կայքի գործունեությունը վերլուծող լրագրողը հետևյալ եզրակացությունն է արել. ««Կավկազ Պլյուս»-ում հրապարակված նյութերը սխալ են մեկնաբանում իրադարձությունները, աղավաղում են փաստերը և անհիմն զուգահեռներ անցկացնում։ Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ կայքի նպատակը էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն և այլատյացություն հրահրելն է»:
Ըստ «Արմենպրես»-ում տեղ գտած հոդվածի՝ պարզվել է, որ իրականում Kavkazplus.com կայքը ադրբեջանական է։
Մասնավորապես, կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն Google Analytics-ում գրանցված է UA-38418329 ծածկագրի ներքո: Նշված հաշիվը գրանցված է[email protected] էլ. հասցեով, որը Facebook-ի որոնման համակարգում, իր հերթին, ասոցացվում է azvision.az կայքի գլխավոր խմբագիր Վուսալ Մամեդովի էջի հետ:
Հատկանշական է նաև այն, որ Facebook-ի տրամադրած տվյալների համաձայն, կայքի ֆեյսբուքյան էջը կառավարվում է Վրաստանի տարածքից:
Ի դեպ, կայքի նյութերը ֆեյսբուքյան էջում տեղադրվելուց հետո վերատարածում են մեծ թվով ադրբեջանցի օգտատերեր: Բացի այդ, դրանք հայտնվում են մի շարք այլ ադրբեջանական լրատվական կայքերում:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...