Մեր վառոտներից մի հատ միլիցիա չի մտել, սուտ. Սեյրան Սարոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Մեր վառոտներից մի հատ միլիցիա չի մտել, սուտ. Սեյրան Սարոյան

13:48 20.08.2019

«Էսի օջախ ա, չէ՞, տուն ա, իմ թոռները, երեխեքս, մերս: Ո՞վ ա տեսել, որ մարդու օջախի մեջ ռազբորկեք լինեն: Իրանք օջախ չունեն, տուն չունեն: Իմ տունը ռազբորկի դաշտ ա՞, ի՞նչ ա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով իր մասին լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակմանը, նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նա հիշեցրեց՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, ու քանի որ բավական երկար բացակայում էր երկրից, վերադարձին հյուրերի պակաս չեն ունենում:

«Աերոպորտ լիքը բարեկամություն էր, լիքը մարդ են եկել, հիմա էլ ամեն օր բարեկամներս, ընկերներս, հարազատներս, ծանոթներս, բոլորն ուզում են տենան ընձի: Հայի տուն, էլի, ուտեն, խմեն, էթան: Հիմա ի՞նչ, մարդիկ որ զանգում են ընձի, ասեմ՝ մի՞ արեք»,- ասաց նա:

Լրագրողների հիշեցմանը, թե երկու օր առաջ իր տան առջև մեքենաների կուտակում էր, կային նաև քաղաքացիական հագուստով իրավապահներ, Սարոյանն արձագանքեց.

«Մեր տու՞ն: Հիմա որ ընձի չեք հավատում, ի՞նչ ասեմ: Մեր վառոտներից մի հատ միլիցիա չի մտել, սուտ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդյուրանա մշակույթի ոլորտի կառավարումը, կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը

19:17 16.05.2024

Կդյուրանա մշակույթի ոլորտի կառավարումը, կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։ Բարենպաստ միջավայրի ձևավորումը ենթադրում է հավասար […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին

19:06 16.05.2024

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին

Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։ Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը: Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու […] ...

Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

18:57 16.05.2024

Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Կառավարությունում փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Եվրոպական տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի […] ...

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

18:50 16.05.2024

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, […] ...

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

18:42 16.05.2024

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

18:31 16.05.2024

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր […] ...

BACK_TO_TOP