Բազմաթիվ ծնողներ վստահեցնում են՝ որդիները զորակոչվել են բացարձակապես առողջ. Զոհրաբյանն այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բազմաթիվ ծնողներ վստահեցնում են՝ որդիները զորակոչվել են բացարձակապես առողջ. Զոհրաբյանն այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ

16:35 20.08.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ:

«Այսօր պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալում էի։ Բոլոր այն ծնողներին, ում որդիներն այս պահին իրենց բուժումն են ստանում հոսպիտալում, պիտի ասեմ, որ հանգիստ լինեն. պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, հոգատար վերաբերմունք, ինչն ինձ անկեղծորեն տպավորեց։ Զրուցեցի թե՛ հիվանդ զինվորների և թե՛ ծնողների հետ ու որոշ խնդիրներ, որ բարձրացվեցին իրենց կողմից, առաջիկա օրերին կքննարկեմ պաշտպանության նախարարի հետ»,- գրել է նա:

Միաժամանակ Զոհրաբյանը նշել է, որ մտահոգիչ էր հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում տիրող իրավիճակը:

«Ինձ դիմած բազմաթիվ ծնողներ վստահեցնում են, որ իրենց որդիները զորակոչվել են բանակ բացարձակապես առողջ և այնուհետև, ոմանք՝ ծեծի, կամ անձը նվաստացնող այլ հանգամանքների պատճառով ստացել են հոգեկան ակնհայտ շեղումներ։ Ոմանց դեպքում, ինչպես տեսա, կան այլևս անդառնալի հոգեկան խանգարումներ։ Մասնագետ բժիշկների մեկնաբանությունն այլ էր։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ մենք քննարկելու և նաև օրենսդրական նոր լուծումներ առաջարկելու լուրջ խնդիր ունենք, որը ես, որպես պատգամավոր, բնականաբար, պաշտպանության ոլորտի մասնագետների և առաջին հերթին նախարարի հետ քննարկելուց հետո կանեմ։ Բնականաբար, կա նաև կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն անելու անհրաժեշտություն»,- գրել է Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այս ու այլ խնդիրներ քննարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP