«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը խնդրանքով դիմել է ՀՀ քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը խնդրանքով դիմել է ՀՀ քաղաքացիներին

10:34 26.08.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ կից հետևյալ կոչ-գրառմամբ.

«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից:

Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, որ իրականում մեկ ստվարաթղթե արկղի պատճառով է այդ տեսքը ստացվել, եթե աղբը թափողը այն հարմարեցներ արկղի չափսերին պատկերը այլ կլիներ, արկղում էլ բավականին շատ աղբ կտեղավորվեր:

Շնորհակալ կլինենք, որ հետևեք մեր խնդրանքին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

21:30 10.05.2024

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

20:40 10.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք հանդիպումներ

Մայիսի 6-11-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում  գտնվող նախագահ  Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին և ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդին: Նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դրված է խաղաղության հասնելու անհրաժեշտ քաղաքական կամքը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

19:30 10.05.2024

Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափելու համար

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ, հիշեցնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

19:16 10.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

Ալմաթիում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է»,- նշել է Բադալյանը։ Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։ ...

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

19:11 10.05.2024

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների անձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։ Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու […] ...

Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

18:54 10.05.2024

Հանրային քննարկման հրավեր՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն […] ...

BACK_TO_TOP