18:50 04.09.2019
Չեչնիայի բնակիչն ապացուցել է ռուսաստանցի հայազգի 22-ամյա գործարար Աշոտ Հարությունյանի սպանության հետ կապ չունենալու փաստը: Հիշեցնենք` Հարությունյանը սպանվել է 2011թ. մայիսի 27-ին, Եկատերինբուրգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ Չեչնիայի բնակիչ Մովսուր Հասաևն արդարացվել է Սվերդլովսկի շրջանի դատարանի կողմից օգոստոսի 27-ին:
Դատարանի որոշման մեջ որոշ մանրամասներ են ներկայացված երիտասարդի հետ կապված գործի վերաբերյալ: Նշվում է, որ Հասաևը ձերբակալվել էր 2018 թվականի հունվարի 16-ին: Ձերբակալության հիմք է եղել հայազգի գործարարի սպանության մեջ կասկածվող ծանոթ անձանցից մեկի հեռախոսում իր նկարի առկայությունը: Նրա ծանոթն իր ձերբակալությունից առաջ մահացել էր հիվանդության հետևանքով:
Ավելի ուշ, սակայն, Հասաևը հայտարարել է. որ սպանության դեպքի պահին ինքը եղել է Չեչնիայի Վեդենո գյուղում իր ազգականի հուղարկավորությանը: Նրա այս հայտարարության օգտին ավելի քան 200 մարդ է վկայություն տվել:
Սպանության այս գործը երկու երկրների լրատվամիջոցները «ռեզոնանսային» էին անվանել: Նշվում է, որ ավելի վաղ երիտասարդին իր աջակցությունն էր հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանը սպանվել էր բնակելի շենք մուտք գործելու պահին:
10:21 11.05.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:00 11.05.2025
Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...