14:42 27.11.2017
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասկանդալային ներկայացուցիչ՝ արքայազն Հարին նշանվել է ամերիկյան հայտնի Suits սերիալի դերասանուհի՝ Մեգան Մարքլի հետ: Այս մասին հաղորդել է պաշտոնական աղբյուրը՝ Կլարենս հաուսը, Ուելսի արքայազն Չարլզի անունից:
«Արքայազն Հարին և Մեգան Մարքլը այս ամսվա սկզբին Լոնդոնում նշանադրվել են: Արքայազն Հարին այս մասին հայտնել է Թագուհուն և թագավորական ընտանիքի մյուս անդամներին: Ինչպես նաև արքայազն Հարին տիկին Մարքլի ծնողներից խնդրել է իրենց օրհնությունը տալ առաջիկայում սպասվող ամուսնությանը»,- ասված է պաշտոնական փաստաթղթում:
Թագավորական ընտանիքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հարսանիքը տեղի կունենա 2018-ի գարնանը, իսկ մյուս մանրամասնեը կհաղորդեն ավելի ուշ:
«Մեգան Մարքլը և արքայազն Հարին ամուսնությունից հետո կապրեն Քենսինգթոնյան պալատի Նոգինգհեմ տանը»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը:
Ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամները հայտարարել են, որ այսօրվա ընթացքում կհրապարակեն նաև Քենսինգթոնյան պալատի մոտ արված Հարիի և Մեգանի միասնական պաշտոնական ֆոտոշարքը, որից հետո նրանք պատրաստվում են զրուցել լրագրողների հետ: Հարցազրույցը ուղիղ եթերով կհեռարձակվի բրիտանական հեռուստաալիքներով:
Հարիին և Մեգանին արդեն հասցրել են շնորհավորել արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը.
«Անչափ ուրախ ենք Հարիի և Մեգանի համար: Մեր ծանոթությունը Մեգանի հետ անցել է շատ լավ: Իրոք հրաշալի է, երբ տեսնում ենք, թե նրանք ինչպես են միմյանց երջանկացնում»,- հայտարարել են Քեմբրիջի դուքսը և դքսուհին:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...