14:00 09.09.2019
Sofascore կայքը ներկայացրել է վերջին օրերի խաղերում ամենաբարձր գնահատականներին արժանացած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը:
Հեղինակավոր կայքի կողմից կազմված աղյուսակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղում ստացել է 9.5 բալ: Հայ ֆուտբոլիստին հաջորդում են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան և «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Ստուանին, նրանց խաղը գնահատվել է 9.3 բալով:
Լավագույն տասնյակում տեղ է գտել Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը 8.5 բալով 10-րդն է:
Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ, նաև նրա հարվածից հետո մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
Հովհաննես Համբարձումյանն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...