12:33 09.09.2019
Արցախի տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են ընտրական հանձնաժողովների պատրաստվածության և քվեարկության գաղտնիության ապահովման հետ:
«Խնդիրները հիմնականում օրենսդրական են: Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում՝ ի տարբերություն Հայաստանի: Եվ ընտրողը քվեաթերթիկով դուրս է գալիս քվեախցիկից, ու հաճախ ընտրողները, հիմնականում տարեց մարդկանց մասին է խոսքը, դուրս են գալիս՝ քվեաթերթիկը չծալած վիճակում: Ներկաներն ակամայից տեսնում են, թե ընտրողն ինչպես քվեարկեց: Այս առումով, օրինակ` եթե քվեարկության ծրար ներմուծվեր Արցախում, սա բավականին կլուծեր այս խնդիրը»,- ասաց Իոաննիսյանը:
Նա նշեց, որ Արցախում չկան նաև էլեկտրոնային գրանցման սարքեր:
«Արցախին պետք է աջակցության ձեռք մեկնել Հայաստանի կողմից, որպեսզի Արցախը կարողանա ամբողջությամբ ընտրական ռեֆորմ իրականացնել նախքան հաջորդ տարվա մարտ ամսի նախագահի և ԱԺ ընտրությունները»,- ասաց Իոաննիսյանը:
Հարցին, թե արդյոք ընտրատեղամասերը հարմարեցված էին հաշմանդամություն ունեցող անձանց համար, նա պատասխանեց.
«Այս պահին անգիր չեմ տիրապետում թվերին, բայց հիշում եմ, որ մեր դիտարկված տեղամասերից համարյա որևիցե մեկում խոշորացույց չկար: Ես գիտեմ, որ մեր դիտարկած 40 տեղամասերից միայն 1-ն ուներ գործնականում կիրառելի թեքահարթակ»:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...