Խորհրդարանն այսօր ընդունեց 16 օրենք, մերժեց ընդդիմության 2 նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Խորհրդարանն այսօր ընդունեց 16 օրենք, մերժեց ընդդիմության 2 նախագիծ

10:53 10.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին և մերժվեցին երեկ քննարկված նախագծերը։ Ընդունվեց 16 օրենք, որից 6-ը՝ ընդդիմության ներկայացրած։

Խորհրդարանի քվեարկությամբ բավարար ձայներ չստացան և մերժվեցին ընդդիմության 2 նախագծեր։

  1. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում, հեղինակ՝ Գևորգ Պապոյան) – 82 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ,
  2. «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը (հեղինակ՝ Կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ Արտակ Մանուկյան) – 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակ՝ Միքայել Մելքումյան) – 41 կողմ, 52 դեմ, 14 ձեռնպահ – որոշումը չի ընդունվել,
  5. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ ԲՀԿ խմբակցություն) – 41 կողմ, 59 դեմ, 5 ձեռնպահ – որոշումը չի ընդունվել,
  6. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակ՝ Միքայել Մելքումյան) – 97 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ,
  7. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակ՝ Սերգեյ Բագրատյան) – 102 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ,
  8. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ Սերգեյ Բագրատյան) – 106 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ,
  9. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին (հեղինակ` կառավարություն) – 108 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  10. «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին (հեղինակ` կառավարություն) – 109 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  11. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակ` Արտակ Մանուկյան) – 109 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  12. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակ` Տիգրան Ուրիխանյան) – 105 կողմ, 0 դեմ, 5 ձենռպահ,
  13. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակներ` Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան) – 112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  14. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակ` ԼՀԿ խմբակցություն) – 106 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ,
  15. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը (երկրորդ ընթերցում, հեղինակ` Գևորգ Պապոյան) – 99 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ,
  16. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակ` ԼՀԿ խմբակցություն) – 102 կողմ, 4 դեմ, 5 ձեռնպահ,
  17. «Առեւտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, հեղինակներ` Սերգեյ Բագրատյան, Հովհաննես Հովհաննիսյան) – 106 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ,
  18. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում, հեղինակներ` Արտակ Մանուկյան, Արսեն Ջուլֆալակյան) – 111 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP