Քիմ Քարդաշյանը WCIT-2019-ի շրջանակում կայցելի Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Քիմ Քարդաշյանը WCIT-2019-ի շրջանակում կայցելի Հայաստան

12:44 10.09.2019

WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող:

WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը:

Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են ապակենտրոնացված տեխնոլոգիաները նպաստել ժամանցի, մեդիայի և ժուռնալիստիկայի աշխարհների ժողովրդայնացմանը և որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ ստեղծելով նոր աստղեր ճանապարհին: «Գաղափարների շուկա»-ն կուսումնասիրի՝ ինչ են այս զարգացումները նշանակում անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկայում» անհատական ելույթից հետո Տիկին Քարդաշյան-Ուեսթին բեմին կմիանա համաշխարհային ճանաչում ունեցող հայկական PicArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Պարոն Հովհաննես Ավոյանը՝ մանրամասն քննարկումների նպատակով:

 

https://www.facebook.com/wcit2019yerevan/videos/2557744020935381/?__xts__[0]=68.ARDrjh1UJVx6Jc3BE7OzMMHIqQMwo28SAgQV_os5xBgKOg0tiZE63fTsSzR0C9ifHydK_CiTsud1-OSRdtBlzf5bdawgfWmk-PoivKaAMYr67av7Mv7D1Ib0pCQ3ikGeR34PcgrLKuGYiL5k7-Wu_oA95eNrHN09jbhjHJS2KXwvoDwqGw31V4U8zpH4VXWrfodlhil13DGKX5K4HXNzU3-6t9z7dukbHEj0ZG3Qq9DA2QAwb3N0BdPDegNqw6BNPowX-8eySLefEiGIymQUwaMgVyGLU6yRwCeXXNnQPVkKige7L6ycwNGh8Nt9npn09BjRY_t9u85lqSset5nGdRQpS1JU10HTotU&__xts__[1]=68.ARAgCalxLNw7TKVh6cqx2r3LYOAbPk9LhBWSpgqZrUkDm6ZRF7x4cPfGBNUIeQ7RmfRv01jLI_Wm3nTcOyPYaetD5LW6RpPt9yh9v3x8TIEC2G_ZS_GiQ4B6LbG4XBflM2asnEwWB777ppSlKgRMMQRu5xoda4ZZ5J83F3mnfgHPye5gsNa23zJgcuiJoi2W6x0DuPijpu_YG9hcqjcsssH8vBYtuIKXkqJ_Qz1Wl5TPNxDTRZQaF0SmJpOs-H9fOOSRajcOwdy9WnPmwMQJiafSaXhkWdOnaeAOFw89DuapY7MFxbwwUQoRoeaa9wjFmwJ8s5UsRrdRK1c4aJI3EKmqh_Z3wk2pBZs&__tn__=-R

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP