Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդ է

15:55 10.09.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր էպիզոդում Քիմը պատմել է իր խնդիրների մասին: Աստղը երկար ժամանակ բողոքում էր քրոնիկ հոգնածությունից, ձեռքերի թմրությունից և հոդերի այտուցվածությունից:

Աստղի խոսքերով՝ մի անգամ առավոտյան նրա ձեռքերն այնքան էին թմրել, որ նա չէր կարողացել բարձրացնել ատամի խոզանակը: Դրանից հետո Քիմը դիմել է բժիշկներին և անալիզներ է հանձնել:

Բժիշկները ախտորոշել են 2 անբուժելի հիվանդություն՝ կարմիր գայլախտ և ռևմատոիդ արթրիտ: Քիմը դեռ պետք է շատ հետազոտություններ անցնի:

Ռեալիթի շոուի ժամանակ Քիմի բժիշկը նրան խորհուրդ է տվել ևս մի քանի անալիզներ հանձնել:

Հիշեցնենք, որ ռեալիթի շոուի այս էպիզոդը նկարահանվել է ամիսներ առաջ, երբ դեռ չէր ծնվել Քիմի 4-րդ երեխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

11:19 14.05.2024

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններից […] ...

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […] ...

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

10:13 14.05.2024

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Ուկրաինա կատարած այցի ընթացքում մտադիր է երկրի ղեկավարության հետ քննարկել մարտադաշտում ստեղծված իրավիճակը և Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

10:06 14.05.2024

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։ Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային […] ...

BACK_TO_TOP