«Սանիթեք»-ը պայմանագրի ստորագրումից 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել. Երևանի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

«Սանիթեք»-ը պայմանագրի ստորագրումից 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել. Երևանի քաղաքապետ

16:03 10.09.2019

«Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը ստորագրելուց հետո 14 ամիս անց նոր սկսել է աշխատել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել, 5 մեքենա էլ բերեցինք, ընթացքում աշխատել ենք, երեկ ևս 8 մեքենա բերեցինք, սպասում ենք նոր մեքենաներ, համալրում ենք մեր անձնակազմը: Դու անգամ ֆիզիկապես չես կարող օրական 200 հոգի միանգամից ընդունել աշխատանքի»,- ասաց նա:

Մարությանը նշեց՝ փորձում է համակարգ կառուցել ոչ միայն իր պաշտոնավարման շրջանի, այլև հետագայի համար:

«Թույլ չեմ տա, որ Երևանը երբևէ առնչվի այսպիսի խնդրի, համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետ, այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա»,- նշեց Մարությանը:

Երևանի քաղաքապետն ասաց, որ խնդիրը կլուծվի մոտակա ամիսներին, իսկ մոտակա ամսում իրավիճակի կտրուկ լավացում է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

16:20 30.04.2025

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է

16:15 30.04.2025

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, գրում է Kicker-ը: Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», և ակումբում արդեն տարբերակներ են դիտարկում նրան փոխարինելու համար: «Բայերի» դիտակետում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, և «Ռեալ Սոսյեդադը» գլխավորող Իմանոլ Ալգուասիլը, որն […] ...

Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

16:13 30.04.2025

Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել […] ...

Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

16:10 30.04.2025

Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտեր

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...

Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումը

16:04 30.04.2025

Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումը

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով […] ...

Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

15:59 30.04.2025

Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...

BACK_TO_TOP