Կենտրոնում տան 1քմ-ն գնահատել ենք 700․000 դրամ, իսկ 2021-ին ավելի է թանկանալու․ Կադաստրի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Կենտրոնում տան 1քմ-ն գնահատել ենք 700․000 դրամ, իսկ 2021-ին ավելի է թանկանալու․ Կադաստրի ղեկավար

13:30 11.09.2019

Կադաստրի կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով փորձում է շուկայական արժեքին մոտեցնել անշարժ գույքերի գները։ Այս նախագծի համաձայն՝ Հայաստանն արդեն բաժանվելու է կադաստրային 20 գոտու՝ գործող 12 գոտու փոխարեն։

Քանի որ հաջորդ քայլը լինելու է այդ կադաստրային արժեքներով գույքահարկի բարձրացումը, պատգամավորների մոտ մտահոգություն առաջացավ, որ հնարավոր է՝ տների գները փոփոխվեն։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, բայց արդեն հիմա շուկայական արժեքները ավելի բարձր են, քան իրենց կադաստրային գնահատումը։

«Բազային արժեքը Երևանի կենտրոնում 1 քմ երկաթբետոնե մոնոլիտ նորակառույց շենքում կառավարության որոշմամբ ֆիքսելու ենք 700 հազար դրամ, որը սկսելու է գործել 2021 թվականի հունվարի 1-ից։ Բայց հուլիս ամսվա տվյալներով՝ Երևանի կենտրոնում այդ նույն 700 հազարի շուկայական միջինացված առաջին գոտին արդեն 715 հազար դրամ է։ Եվ այն վերլուծությունները, որ մենք կատարում ենք շուկայի մոնիթորինգի արդյունքում, մենք վստահ ենք, որ 2021 թվականին, երբ այս օրենքը ուժի մեջ մտնի, էդ թիվը էականորեն փոփոխված է լինելու»,- ասաց Պետրոսյանը։

Ավելին, ըստ նրա լինելու են նաև այնպիսի գործակիցներ, ինչպիսիք են շենքի ընդհանուր վիճակը, հարկերի քանակը և այլն, որոնք նվազեցնելու են բազային արժեքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP